Վերականգնվող էներգիան այլևս ինքնաբավ է. չորս միտումներ, որոնց կարելի է հետևել 2019-ին

20 Դեկտեմբեր, 2018

Վերականգնվող էներգիան կդառնա ավելի ինքնաբավ. սուբսիդիաները և հարկային արտոնությունները վերականգնվող էներգիան հետաքրքիր դարձրին ներդրողների համար, մինչդեռ կապիտալ ծախսերի նվազեցումը վերականգնվող էներգիան դարձնում է ինքնին մրցունակ: Վերականգնվող էներգիայի արժեքը առավել քան մրցունակ կլինի սուբիսիդիաների առկայությամբ կամ առանց դրանց, հատկապես, եթե ածխածնի արտանետումները հարկվեն և ջերմային էներգիայի արտադրության արժեքը բարձրացնեն համեմատ վերականգնվող էներգիայի համեմատ:

Գլխավորը տեխնոլոգիան է. տեխնոլոգիական ձեռքբերումները վերականգնվող էներգիայի արժեքի նվազման հիմնական շարժիչ ուժն են: Հողմատուրբինների հզորության ավելացումը նույն միջավայրում և ֆոտովոլտային վահանակների աճող արդյունավետությունը նվազեցնում են արտադրված էներգիայի միավորի արժեքը: Արտադրության ինքնարժեքի` բարձր պահանջարկով պայմանավորված անկումը և մրցակցային ճնշումները նույնպես նպաստում են սարքավորումների արժեքի նվազմանը:  Զարգացման վաղ փուլում կուտակիչ տեխնոլոգիաները հնարավոր է արտացոլեն նույն ծախսերի կրճատման կորը, ինչ արևային վահանակները, քանի որ մշակվում են ավելի էժան և ավելի հուսալի կուտակիչ համակարգեր: Վերջինս կուտակիչ տեխնոլոգիաները կդարձնի կենսունակ արևային էներգիայի կողքին և ջերմային էներգիայի իրական այլընտրանք կձևավորի էլեկտրացանցերի համար:

Էլեկտրաէներգիայի պահանջարկի դանդաղ աճը. զարգացած շուկաներում էլեկտրաէներգիայի պահանջարկը լճացման փուլում է, իսկ զարգացող շուկաներում՝ աճում է: Ձեռքբերումները էներգաարդյունավետության ոլորտում և սպառման կառավարումը արդյունավետորեն համակշռում են խոշորագույն շուկաներում էներգիայի պահանջարկի բնական աճը, և այս միտումները դժվար թե փոփոխվեն:

Էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքները ներդրումների պահանջարկ կձևավորենԷլեկտրական մեքենաները հանդիսանում են պոտենցիալ հեղափոխական տեխնոլոգիաներ, որոնք կարող են էականորեն բարձրացնել էլեկտրաէներգիայի պահանջարկը: Գլխավոր խոչընդոտը ենթակառուցվածքներն են (որոնք դեռ չեն ձևավորվել), և անհրաժեշտ կլինեն զգալի ներդրումներ էլեկտրական մեքենաների սպասվող բումին ընդառաջ:

Այլ լուրեր