Սակագները փոփոխվեցին

29 Հուլիս, 2016

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցրեց 7,5 %-ով՝ սահմանելով 33.099 դրամ (առանց ԱԱՀ) մեկ կՎտ*ժ-ի դիմաց (գործող 35.775 դրամի փոխարեն)։

Նոր սակագինն ուժի մեջ է 2016թ. օգոստոսի 1-ից։

Միաժամանակ «Էրիկ» և «Վահան» ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը Հանձնաժողովի որոշմամբ սահմանվել է 23.753 դրամ (առանց ԱԱՀ)։ Այն ուժի մեջ է 2016թ. հուլիսի 1-ից։

Այլ լուրեր