Իսրայելը պայմանավորվել է Եվրոպայում գազատար կառուցել մինչև 2025 թվականը

28 Նոյեմբեր, 2018

Ըստ Globes-ի հաղորդման, Իսրայելը, Կիպրոսը, Հունաստանը և Իտալիան երկամյա բանակցություններից հետո համաձայնության են եկել աշխարհում ամենաերկար ստորջրյա գազատարի կառուցման վերաբերյալ: Վերջինով գազը արտահանվելու է Իսրայելից Եվրոպա: Վերջնական համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2019 թ. փետրվարին:

Միջերկրական ծովի հատակով կկառուցվի ավելի քան 2 հազար կմ երկարությամբ գազատար, որը կհասնի մինչև Կիպրոս, հետո Կրետե և Հունաստանով մինչև Իտալիա: Գազատարի հզորությունը կկազմի տարեկան մինչև 20 միլիարդ խորանարդ մետր: Դրա շինարարության արժեքը գնահատվում է 6 մլրդ եվրո: Գազատարի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականը:

Ինչպես ավելի վաղ “Ъ”-ին հայտնի է դարձել, «Գազպրոմը» վերջնականապես որոշում է կայացրել, որ «Թուրքական հոսքի» շարունակությունը կկառուցվի ոչ թե Հունաստանի և Հարավային Իտալիայի, այլ Բուլղարիայի, Սերբիայի և Հունգարիայի տարածքով: Այս տարբերակը թույլ կտա ռուսական ընկերությանը 2022 թվականից հրաժարվել Ուկրաինայի տարածքով տարանցումից:

Այլ լուրեր