Ֆինլանդիայում վերականգնվող էներգիան նոր դիրքերի դուրս կգա 2018թ․-ին

06 Հուլիս, 2018

Հաջորդ տարի Ֆինլանդիայի էներգետիկ շուկան որակական առաջընթաց է ունենալու. վերականգնվող աղբյուրներից ավելի շատ էներգիա է ստացվելու, քան հանածո վառելիքներից (նավթ, ածուխ, բնական գազ և տորֆ):

«Երբ բոլոր նոր ներդրումները աշխատեն լիարժեքորեն, այդ առաջընթացը տեղի կունենա», - կանխատեսում է Հարավ-Արևելյան Ֆինլանդիայի Տնտեսական զարգացման, տրանսպորտի և էկոլոգիայի կենտրոնի (ELY- Centre) մենեջեր Մարկկու Ալմը: «Խոշոր ներդրումային ծրագրերը, ինչպիսիք են Äänekoski բիոտեխնիկական գործարանը և Naantali բազմավառելիքային ՋԷԿ-ը, կբարձրացնեն վերականգնվող էներգիայի մասնաբաժինը այնքանով, որ դա տեղի կունենա հաջորդ տարի»:

Շրջադարձային կետ պատմության մեջ

2016թ․-ին Ֆինլանդիայում վերականգնվող էներգիան արտադրել է սպառվող էլեկտրաէներգիայի 34%, իսկ հանածո վառելիքի մասնաբաժինը կազմել է 38%:

Ըստ Metsä Fiber-ի գլխավոր տնօրեն Իլկի Հյամյալայի նրա ընկերությանը պատկանող Äänekoski գործարանը երկրի էներգետիկ հաշվեկշռում էներգիայի մասնաբաժինը վերականգնվող աղբյուրներից տարեկան բարձրացնելու է երկու տոկոսային կետով: Նրա աշխատանքը ավելի էական արտացոլվելու է էլեկտրաէներգիայի օգտագործման մեջ․ այստեղ վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը աճելու է 2,5 տոկոսային կետով: Ըստ Հյամյալայի գնահատականի այն կավելացնի կես միլիարդ եվրո Ֆինլանդիայի արտահանման մուտքերին:

Fortum կոնցեռնին և Տուրկուից երկու ընկերությանը պատկանող Naantali բազմավառելիքային էլեկտրակայանը հոսանքը տալու է տարվա վերջում: Բացի այդ, կառուցվում են բազմաթիվ հողմային գեներատորներ:

Կառավարությունը նպատակ է սահմանել 2030թ.-ին վերականգնվող աղբյուրներից էներգիայի սպառման մասնաբաժինը հասցնել մինչև 50%:

Կլիմայի փոփոխության սահմանափակման համար հիմնական գործոնը արտանետումների կրճատումն է, բայց, ինչպես նշում է Հյամյալային, ոչ բոլոր վերականգնվող աղբյուրներն են հաղթահարում այն․ «Ֆինլանդիայում ատոմային էներգիան կարևոր դեր է խաղում և խաղալու է և՛ որպես էներգիայի մատակարար, և՛ որպես կլիմայի փոփոխությանը դիմակայելու միջոց»:

Այլ լուրեր