Վերականգնվող էներգիայի անկախ ծրագրերի աճը կտրուկ նվազում է կառավարության աջակցության անկման պատճառով

08 Մայիս, 2018

Վերջին տարիներին վերականգնվող էներգիայի անկախ ծրագրերի աճը կտրուկ ընկել է մինչև իր նվազագույն մակարդակը կառավարության սուբսիդիաների կրճատման պատճառով։

Մշակողներին, ֆերմերներին, հողատերերին և համայնքներին պատկանող փոքրածավալ ծրագրերը կազմում են Մեծ Բրիտանիայի էներգետիկ հաշվեկշռի ընդհանուր թվի 9.25% -ը. ցուցանիշ, որը վերջին հինգ տարիների ընթացքում կրկնապատկվել է և հավասարվում է էներգիային, որը բավարար է 8.4 մլն տուն էլեկտրականությամբ սնելու համար:

Միևնույն ժամանակ լայնածավալ վերականգնվող ծրագրերը նշանակում են, որ այժմ Մեծ Բրիտանիան սպառում է վերականգնվող աղբյուրներից ստացված էլեկտրաէներգիայի երրորդ մասը:

Ոլորտի աճը նշանակում էր, որ 2017թ․ Մեծ Բրիտանիայի ողջ պատմության ընթացքում դարձել էր «ամենականաչ» տարին, որի ընթացքում Ազգային ցանցը արդյունաբերական հեղափոխությունից հետո առաջին անգամ մի քանի օր չի օգտագործել ոչ մի ածխային էներգիա:

Սակայն, քանի որ վերականգնվող էներգիայի աղբյուրների ֆինանսական աջակցությունը կրճատվեց, նոր իրականացվող ծրագրերի թիվը նվազում է իրենց ֆինանսական կենսունակության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին:

Համաձայն SmartestEnergy-ի նոր զեկույցի 2017թ․ ընթացքում վերականգնվող էներգիայի անկախ ծրագրերի վրա ծախսվել է ընդհանուր առմամբ 227 մլն ֆունտ ստերլինգ:

Այս թիվը արտացոլում է անկում գրեթե 20% -ով 2016թ․ ծախսված 280 մլն ֆունտ ստերլինգից և նվազել է ավելի քան 45%-ով 2014թ. ներդրված նվազագույն 418 մլն ֆունտ ստերլինգից:

Նվազեցումը հաջորդեց արտոնյալ սակագների դադարեցման վերաբերյալ կառավարության որոշմանը՝ սխեմա, որն ուղղված էր օժանդակել վերականգնվող էներգիայի արտադրության փոքրածավալ յուրացմանը:

Այդ սխեման նշանակում էր, որ սեփականատերերը, փոքր ձեռնարկությունները կամ համայնքները, նախաձեռնելով վերականգնվող էներգիայի աղբյուրների կառուցումը, ինչպիսիք են արևային մարտկոցը, հողմային տուրբինան կամ հիդրոտեխնիկական, կարող էին ակնկալել փոխհատուցում էներգետիկ ընկերություններից էլեկտրաէներգիայի արտադրության համար:

Արտոնյալ սակագների դադարեցումը անակնկալ չէ ոլորտի համար, սակայն նախորդ տարվա աշնանային հայտարարությունը հաստատեց, որ չի լինի ոչ մի նոր աջակցություն, համենայն դեպս մինչև 2025թ. ի շնորհիվ արտոնյալ սակագների սխեմայի, որը կավարտվի 2019թ․ մարտին, և որի համար վերանայման ամսաթիվ որոշված չէ:

2017թ. կառավարությունը որոշեց նաև դադարեցնել նոր ծրագրերի համար Վերականգնվող պարտավորությունների սխեման. սխեմա, որը խթանում է վերականգնվող էներգիայի արտադրությունը՝ հարկադրելով էներգիայի մատակարարներին էլեկտրաէներգիայի մի մասը գեներացնել վերականգնվող աղբյուրներից:

SmartestEnergy-ի վերականգնվող էներգիայի աղբյուրների գծով փոխնախագահ Իեն Ռոբերթսոնը ասել է. «Սուբսիդիաների կրճատումը անխուսափելիորեն դանդաղեցրել է աճը էլեկտրաէներգիայի անկախ արտադրության ոլորտում, սակայն այս վերջին թվերը ընդգծում են այն նշանակալի դերը, որը շարունակում են խաղալ էներգետիկ ձեռնարկատերերը, երբ Մեծ Բրիտանիան անցնում է ապակենտրոնացված, ապակարբոնացված և թվայնացված էներգետիկ համակարգին»:

Զեկույցում ասվում է, որ ֆինանսական միջավայրի փոփոխությունը նշանակում է, որ վերականգնվող էներգիայի ոլորտում նոր ծրագրերի մշակումը, որոնք ունակ են աշխատել առանց սուբսիդիաների, «ավելի շուտ կլինեն բացառություն, քան նորմա ապագայի որոշ ժամանակահատվածում»: 

Պարոն Ռոբերթսոնի խոսքերով, չնայած աճի տեմպի դանդաղեցմանը՝ սպասվում է, որ ապագա ծրագրերի թիվը նորից կաճի:

Բացի այդ, Aurora Energy Research-ի վերջին զեկույցը կանխատեսում է, որ 2030թ., հավանաբար, կառուցվելու են հսկայական 18ԳՎտ ծրագրեր առանց սուբսիդիաների՝ արևային և հողմային տեխնոլոգիաների ծախսերի
կրճատման ֆոնին:

Զեկույցում կանխատեսվում է, որ էլեկտրաէներգիայի մարտկոցի տեխնոլոգիայի զարգացումները կարող են բերել 20 մլրդ ֆունտ ստերլինգի ներդրումներ Մեծ Բրիտանիայում հաջորդ 12 տարիների ընթացքում:

Intelligence Unit-ի էներգետիկայի և կլիմայի հետազոտությունների կենտրոնի վերլուծական բաժնի ղեկավար Դոկտոր Ջոնաթան Մարշալն ասել է, որ The Independent-ը, շարունակելով անկախ վերականգնվող էներգիայի աղբյուրների աճը՝ չնայած սուբսիդիաների վերաբերյալ մտահոգությունների, հանդիսանում է վերականգնվող ոլորտի վիճակի լավ ցուցանիշ:

Նա ասել է. «Չնայած 2017թ. ընթացքում կառավարության աջակցությունը' ուղղված վերականգնվող էներգիային, նվազել է, աճող անկախ հզորությունը ցույց է տալիս, որ ոլորտը շարունակում է առաջ շարժվել: Վերջին տարիներին հողմային տուրբիններից և արևային մարտկոցներից ստացվող էլեկտրաէներգիայի գների կտրուկ անկումը նշանակում է, որ սուբսիդիաներից ազատ վերականգնվող էներգիայի աղբյուրների բազմամյա երազանքը այժմ հասանելիության սահմաններում է: Մեծ Բրիտանիան ծափահարություններ է շահել օֆշորային քամու աջակցման համար մինչև այն պահը, երբ վերջին աճուրդի ժամանակ կոտրվել են սպասելիքները, թե որքան ցածր կարող են ընկնել գները, սակայն ներկայի քաղաքականությունը կանխում է նոր հողմային և արևային հզորությունների, տեխնոլոգիաների կառուցումը, որոնք Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիա արտադրելու ամենաէժան տարբերակներից մեկն են»:

«Վերջին հայտարարության հետ կապված, որ տարվա վերջին հնարավոր է միջոցների խստացում Մեծ Բրիտանիայում ածխածնի արտանետումների վերաբերյալ, ցածր ածխածնային էներգիայի արտադրության կրճատման միջոցառումները անհամատեղելի են թվում մեր երկարաժամկետ նպատակների հետ: Առանց էժան և մաքուր էներգամատակարարման, հավանաբար, ավելի դժվար կլինի հասնել ջեռուցման և տրանսպորտի
ածխածնի արտանետումների նվազեցման ծրագրերին, և առկա է ռիսկ խափանել պահանջները կլիմայի փոփոխության հարցերի վերաբերյալ, որոնք Մեծ Բրիտանիայի նախարարները ներկայացնում են ներքին և համաշխարհային ասպարեզում»:

Բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության վարչության ներկայացուցիչը նշել է. «Երբ կառավարությունը մեր արդյունաբերական ռազմավարության և աջակցության հիմքում դնում է զուտ աճը, ներառյալ 100 մլն ֆունտ ստերլինգի չափով ֆինանսավորումը, վերականգնվող էներգետիկայի ոլորտը բարգավաճում և սնում է մեր երկիրը: Մենք առաջատարն ենք աշխարհում մեր արտանետումների նվազեցման հարցում, և անցած տարին մեր ամենականաչ տարին է եղել, և, ինչպես ցույց է տալիս այս զեկույցը, արդյունաբերությունը շարունակում է աճել»:

«Մենք ուսումնասիրում ենք այն հարցը, թե ինչպես ենք աջակցելու 2019թ. հետո վերականգնվող էներգիայի աղբյուրների փոքրածավալ նախագծերին, և ժամանակին կշարադրենք մեր մոտեցումները»:

Այլ լուրեր