Չինաստանն սկսում է անապատում վերականգնվող էներգիայի հսկայական նախագիծ

27 Փետրվար, 2023
Պատկերը՝ LinDeal

Չինաստանը 11 միլիարդ դոլար արժողությամբ վերականգնվող էներգիայի նախագիծ է սկսել Ներքին Մոնղոլիայում՝ որպես մաքուր էներգիայի զանգվածային տեղակայման ծրագրի մաս՝ երկրի կլիմայական հավակնոտ նպատակներին հասնելու համար։

China Three Gorges Group ընկերությունը հայտարարել է, որ Կուբուկի անապատում գտնվող նախագծերից մեկը ավարտից հետո կունենա 16 գիգավատտ հզորություն: Այն կկարողանա տարեկան 40 միլիարդ կիլովատտ*ժամ էլեկտրաէներգիա մատակարարել Պեկինին, Տյանցզինին ու Հեբեյ նահանգին, որի կեսից ավելին կարտադրվի «կանաչ» աղբյուրներից։

Ընկերությունըը չի հստակեցրել Ներքին Մոնղոլիայում նախագծի ավարտի ժամկետը, սակայն ասել է, որ շինարարության ներկա փուլը ներառում է 1 գիգավատտ արևային հզորություն պահեստավորման հնարավորությամբ:

Աղբյուրը՝ Bloomberg

Պատկերը՝ LinDeal




Այլ լուրեր