Մինչ գլոբալ տեխնոլոգիական հանրությունը տարված է արհեստական ինտելեկտի (ԱԻ) ծրագրով, չինական արտադրության GR-1 ռոբոտը, որն ի վիճակի է երկու ոտքով քայլել ժամում 5 կմ արագությամբ և կրել 50 կգ բեռ, հիշեցրեց մարդկանց երկոտանի ռոբոտների ներուժի մասին։
Շանհայում հիմնված Fourier Intelligence ստարտափի համար GR-1 ռոբոտի հաղթարշավն անսպասելի էր:
Չինական ընկերության ուշադրությունը միշտ չէ, որ կենտրոնացել է մարդանման ռոբոտների վրա։ 19-րդ դարի ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Ժան-Բատիստ Ժոզեֆ Ֆուրիեի անունը կրող ընկերությունն ի սկզբանե հիմնադրվել է 2015 թվականին Շանհայի Zhanjiang տեխնոլոգիական կենտրոնում՝ նպատակ ունենալով զարգացնել վերականգնողական ռոբոտաշինությունը:
GR-1 ռոբոտը փոքր քանակությամբ արդեն առաքվել է որոշ համալսարաններ և արհեստական ինտելեկտի ընկերություններ՝ հետազոտության և զարգացման նպատակով: Այն նախատեսում է սկսել զանգվածային արտադրություն մինչև տարեվերջ և հազարավոր միավոր ռոբոտներ մատակարարել արդեն 2024 թվականին։
Աղբյուրը՝ Euronews
Պատկերը՝ Roselyne Min/AP, Reuters