Արկտիկայի սառցաբեկորներում «թաղված» մանրէները կարող են նոր սպառնալիք հանդիսանալ

25 Ապրիլ, 2022
Լուսանկարը՝ Wolfgang Kaehler/Alamy Stock Photo

Կանադացի գիտնականներն ուսումնասիրել են Արկտիկայի ամենամեծ լճի գենետիկական բաղադրությունը և հանգել եզրակացության, որ կլիմայի փոփոխության դեպքում դրանում բնակվող կենդանիների տեսակները վտանգում են վարակվել վիրուսներով կամ դառնալ դրանց փոխանցիչներ։

Ափամերձ հողի  և ջրի նմուշների հետազոտության արդյունքում գիտնականները հայտնաբերել են վիրուսների ու դրանց փոխանցիչների, այդ թվում՝ կենդանիների, սնկերի և բույսերի հետքեր:

Ավելի վաղ մասնագետները պարզել էին օրգանիզմների համակեցության հավանականությունն ու եզրակացրել, որ այն շատ ավելի մեծ է հալված ջրերից առված նմուշներում:

Ներկայում Արկտիկայի ինֆեկցիոն հիվանդությունները «թաղված» են սառցաբեկորներում և դրանց տարածման ռիսկը բավականին ցածր է, քանի որ չկան պոտենցիալ փոխադրիչներ, ինչպես մոծակներն ու ճանճերը: Սակայն կլիմայի կտրուկ փոփոխության հետևանքով սառցաբեկորները կսկսեն հալվել ու վիրուսները կակտիվանան:

Կենդանիները շատ արագ կսկսեն տեղափոխվել «ջերմացող» հյուսիս և վարակվել այնպիսի հարուցիչներից, որոնք մինչ այդ սպառնալիք չէին հանդիսանում: Աստիճանաբար դրանք կտեղափոխեն վիրուսները մոլորակի այլ շրջաններ: Արկտիկան կդառնա վարակի էպիկենտրոն, և դրա տարածումը դժվար կլինի կանխարգելել:

Աղբյուրը՝ Le Figaro

Լուսանկարը՝ Wolfgang Kaehler/Alamy Stock Photo


Այլ լուրեր