Կլիմայի փոփոխությունն ազդում է կենդանիների մարմնի ձևի վրա: Նոր հետազոտությունները ենթադրում են, որ տաքարյուն տեսակները զարգանում են, ընդ որում՝ մեծանում են նրանց կտուցները, ոտքերն ու ականջները, որպեսզի մոլորակի տաքացմանը զուգընթաց կարողանան կարգավորել մարմնի ջերմաստիճանը:
Գիտնականները նախազգուշացնում են ֆիզիոլոգիական փոփոխությունները չեն նշանակում, որ կենդանիները հաղթահարում են կլիմայի փոփոխությունը:
«Հաճախ, երբ քննարկում են կլիմայի փոփոխությունը, հարց է ծագում՝ կարող են արդյո՞ք մարդիկ հաղթահարել այն, կամ ո՞ր տեխնոլոգիան կարող է լուծել այս խնդիրը» – ասում է հետազոտության հեղինակ, Դիկինի համալսարանի փորձագետ Սառա Ռայդինգը: «Ժամանակն է ընդունել, որ կենդանիները նույնպես պետք է հարմարվեն այդ փոփոխություններին»:
Հետազոտության մեջ ասվում է, որ ավստրալական թութակների որոշ տեսակների կտուցի չափը 1871 թվականից ի վեր աճել է 4-10%-ով, ինչը կապված է տարիների ընթացքում ամառային ջերմաստիճանի բարձրացման հետ:
Գիտնականները նշում են, որ դժվար է կլիման համարել ձևի փոփոխության միակ պատճառը, սակայն տեսակների փոփոխության այլ օրինակներ ցույց են տալիս դրա զգալի ազդեցությունը: Փայտային մկների մոտ, օրինակ, հայտնվում են ավելի երկար պոչեր, հողափորների մոտ՝ ավելի երկար պոչեր և ոտքեր, իսկ ավելի տաք կլիմայական պայմաններում չղջիկների մոտ՝ ավելի մեծ թևեր:
«Ձևի փոփոխությունը չի նշանակում, որ կենդանիները հաղթահարում են կլիմայի փոփոխությունը, և որ ամեն ինչ կարգին է», – նշում է Սառա Ռայդինգը։«Դա պարզապես նշանակում է, որ դրանք զարգանում են գոյատևելու համար, բայց մենք չգիտենք, թե որոնք կլինեն այս փոփոխությունների այլ բնապահպանական հետևանքները, կամ որ տեսակներն են ունակ հարմարվելու և գոյատեւելու: Մեր ստեղծած կլիմայի փոփոխությունը հսկայական ճնշում է գործադրում նրանց վրա, ու, թեև որոշ տեսակներ հարմարվում են, մյուսները՝ չեն չեն կարողանա գոյատևել»:
Աղբյուրը՝ CNN