Չիլիում կսկսի աշխատել 450 ՄՎտ հզորությամբ արևային կայան շուրջօրյա էներգիայի արտադրմամբ

11 Մայիս, 2017

Ամերիկյան «SolarReserve» ընկերությունը թույլտվություն է ստացել 450 ՄՎտ հզորությամբ «Tamarugal» կենտրոնացված արևային էլեկտրակայանի շինարարության համար, որն ի վիճակի է արտադրել էլեկտրաէներգիա և պահել այն ջերմության վիճակով 13 ժամվա ընթացքում:

Չիլիում ծրագրված «Tamarugal» օբյեկտի առանձնահատկությունն է արևային էներգիայի շուրջօրյա արտադրությունը (ինչպես նաև ողջ տարի): 150 ՄՎտ հզորությամբ երեք էներգաբլոկերից յուրաքանչյուրը ներկայացնում է իրենից երեք աշտարակներ՝ հագեցած էներգիայի կուտակիչներով, որոնցից յուրաքանչյուրը պահպանում է էներգիան 13 ժամվա ընթացքում:

Պահպանման համակարգով հելիոթերմալ (կենտրոնացված արևային) էլեկտրակայանի էներգիայի աշխատանքի սկզբունքը հետևյալն է. հարթ մակերեսի վրա տեղադրվում են հայելիներ թեքության որոշակի աստիճանով՝ հագեցած շրջադարձային մեխանիզմներով (որպեսզի արևի ճառագայթները անընդհատ ուղղվեն նույն ուղղությամբ՝ չնայած արևի ամենօրյա տեսանելի շարժմանը): Հայելիներով արտացոլվող արևի լույսը հանգեցվում է և ուղղվում է մեկ կետի (կենտրոնացվում է)՝ դրանով իսկ աշտարակի վրա գտնվող սարքը տաքացնելով մինչև ծայրահեղ բարձր ջերմաստիճանի: Այդ սարքը իր հերթին տաքացնում է իր ներսում տեղադրված ջերմակիր՝ հալած աղը:

500 °C ջերմաստիճանից ի վեր տաքացված հալած աղն օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության համար: Ջերմային կորուստները կազմում են շուրջ 1% մեկ օրում. Սովորաբար պահված էներգիան օգտագործվում է նույն գիշերը կամ հաջորդ օրը, սակայն կա նաև պահոցի ծավալը մեծացնելու տարբերակ, ինչը թույլ կտա երկարացնել պահպանման ժամկետը:

Կենտրոնացված արևային էլեկտրակայանները համարվում են թանկ տեխնոլոգիա: 1 կՎտ-ժ արժեքը զգալիորեն գերազանցում է 0.1$: Նման գինը կարող է արդարացված լինել միայն այն դեպքերում, երբ պահանջվում է շուրջօրյա առանց ածխածնային էներգամատակարարում:

Սակայն «SolarReserve» ընկերությունը ոչնչացնում է նման պատկերացումները:Այդպես, Չիլիում վերականգնվող էներգիայի նախորդ աճուրդին ընկերությունը առաջարկեց 0,063$/1 կՎտ-ժ ռեկորդային ցածր գինը: Սակայն ընկերությունը չստացավ պայմանագիր, քանի որ պարտվել է արևային ֆոտոէլեկտրական էներգետիկային, որը սահմանել է ռեկորդային գին:

Նոր աճուրդը, որի ժամանակ կցուցադրվի «Tamarugal» ծրագիրը, կանցկացվի ավելի ուշ ընթացիկ տարում:

Այլ լուրեր