Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով «Տաշիր»-ը կներդնի 600 մլն ԱՄՆ դոլար

23 Սեպտեմբեր, 2021
Լուսանկարը՝ news.am

Սեպտեմբերի 20-ին Երևանում անցկացվեց «Տաշիր» ընկերությունների խմբի ու Հայ գործարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված «Armenian Business Forum» ներդրումային համաժողովը։ Համաժողովում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարեց 780 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ներդրումների իրականացման մասին։

«Հայերն իսկական ներուժ ունեցող  ժողովուրդ են, և մեր խնդիրն է համախմբել բոլոր ռեսուրսները մեր երկրի կայուն ապագայի համար», - իր խոսքում նշեց բանախոսը։

Սամվել Կարապետյանը ներկայացրեց «Տաշիր» ընկերությունների խմբի առաջիկա հինգ տարիների ներդրումային ծրագիրը: Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման, այդ թվում նոր հզորությունների ստեղծման ու էլեկտրական ցանցերի արդիականացման նպատակով ներդնել 600 մլն ԱՄՆ դոլար։

Արտադրության խթանման, զբոսաշրջության զարգացման, երիտասարդական գործարարության ընդլայնման, ինչպես նաև Արցախի զարգացման ծրագրերին կուղղվի ևս 180 մլն. ԱՄՆ դոլար։

Աղբյուրը՝ news.am

Այլ լուրեր