SpaceX–ը կառուցել է աշխարհում ամենաբարձր հրթիռը

09 Օգոստոս, 2021
Լուսանկարը՝ BBC

Ամերիկյան SpaceX ընկերությունը կառուցել է աշխարհում ամենաբարձր հրթիռը՝ Starship–ը։ Ընկերությունը հրթիռի լուսանկարները հրապարակել է իր թվիթերյան էջում։

Starship հրթիռի երկարությունը հասնում է մինչև 120 մետրի։ Այն կազմված է Booster 4 (Super Heavy–ի նախատիպն է) և Ship 20 (Starship–ի նախատիպն է) հրթիռներից։

Starship հրթիռի հավաքման գործընթացը տեղի է ունեցել SpaceX–ի՝ Տեխասում գտնվող տիեզերակայանում։

SpeceX ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտնել է, որ վերջնական ձևավորումից հետո համակարգն ի զորու կլինի մարդկանց հասցնել Մարս և Լուսին։

Աղբյուրը՝ BBC

Այլ լուրեր