2030 թվականին կանաչ ջրածնի արժեքը կնվազի երկու անգամ

24 Օգոստոս, 2020

Photo: A.Marando, Shutterstoc

Wood Mackenzie հայտարարության համաձայն 2030 թվականին կանաչ ջրածնի արտադրության ինքնարժեքը կնվազի կրկնակի, ինչը վկայում է Հարավային Կորեայի ջրածնային հավակնությունների ամրապնդման մասին: Նախագահ Մուն Ջաե-ինն վարչակազմի հովանու ներքո կառավարությունը հայտարարեց 2050 թվականին ջրածնային տնտեսությանը անցում կատարելու վերաբերյալ իր հավակնոտ ծրագրերի մասին: Վերջինս ներառում է 2022 թվականին երեք քաղաքների կառուցման ծրագիրը, որոնք աշխատելու են ջրածնով, և ջրածնային ավտոմեքենաների արագ տեղակայումը, որն էլ իր հերթին հրահրեց երկրում տենդագին մրցավազքի ջրածնի մեջ ներդրումներ կատարելու համար:

Երեկ ԶԼՄ-ներին տրված ճեպազրույցի ընթացքում Wood Mackenzie ուսումնասիրության գծով տնօրեն Պրակաշ Շարման ասել է. «Այսօր ամենամեծ խնդիրը հանդիսանում է գինը, քանզի կանաչ ջրածինը 2-4 անգամ ավելի թանկ է, քան հանածո վառելիքից ստացվող ջրածինը: Սա պետք է փոխվի 2030 թվականին: Զրոյական արտանետումների քաղաքականությունը, վերականգնվող էներգիայի աղբյուրների ծախսերի կրճատումը, էլեկտրոլիզատորների արտադրության ակտիվացումը և արդյունավետության բարձրացումը 2030 թվականին էկոլոգիապես մաքուր ջրածնի համար կարող են ապահովել ծախսերի նվազում 50 տոկոսով»:

Հարավային Կորեան ձգտում է ընդլայնել ջրածնի կիրառությունը արդյունաբերությունում, ջեռուցման և տրանսպորտի ոլորտներում: Տրանսպորտային միջոցների արտադրությունը ջրածնային տարրով (ներառյալ արտահանումը) կաճի մինչև 810.000 2022 թվականին և մինչև 6,2 միլիոն 2040 թվականին ներկայիս 2000 միավորի փոխարեն: Կառավարությունը ծրագրում է ինչպես արտահանել ջրածինը, այնպես էլ արտադրել այն երկրի ներսում:

Աղբյուրը՝ energyglobal.com

Այլ լուրեր