Հիմնարար գործոնները վկայում են 15 դոլարից էժան նավթի մասին

08 Ապրիլ, 2020

(Photo by Mark Evans/Getty Images)

Ապրիլին նավթի առևտուրը շուկայում սկսվեց գնի արտառոց բարձրացմամբ: Շուկայական շարժման համար խթան հանդիսացավ ապրիլի 2-ի հայտարարությունը, երբ ԱՄՆ նախագահն ակնարկեց, որ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը հնարավոր է պատրաստ լինեն կրճատել արդյունահանման ծավալները «10-15 միլիոն բարելով», որը կկազմի Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի ներկայիս արդյունահանման ծավալների գրեթե կեսը:

Ըստ երևույթին, ոմանց համար բավարար է առաջարկի նման «վայրի» դրական կողմը նավթի գները բարձրացնելու համար՝ չնայած կարճաժամկետ կտրվածքով պահանջարկի աննախադեպ կրճատմանը, որը կարող է հասնել օրական 18-20 միլիոն բարելի միայն ապրիլին, իսկ, ընդհանուր առմամբ, տարեվերջին վերջինս կարող է իջնել մինչև օրական 20 միլիոն բարել «Կովիդ -19» համաճարակի պատճառով:

Եվ նույնիսկ առավել լավատեսական սցենարներում, երբ արդյունահանման ծավալների կրճատումը հասնի օրական 10 միլիոն բարելի, միևնույն է, վերջինս կթողնի մատակարարման «գլոբալ ավազան» արդյունահանման ծավալների ապրիլյան հսկայական ավելցուկով, որը կարող է ակնթարթորեն իջեցնել նավթի ֆյուչերսները մինչև 15 դոլար և ցածր:

Միայն թե նման ցածր գները կարող են նաև հանգեցնել արդյունահանման ծավալների կրճատման, որն էլ իր հերթին կարող է օժանդակել նավթի գներին երրորդ և չորրորդ եռամսյակներում, սակայն պայմանով, որ կորոնավիրուսային պանդեմիան հայտնվի վերահսկողության ներքո:

Աղբյուրը՝ Forbes

Այլ լուրեր