Հողմային, արևային էներգետիկան, կենսազանգվածը ԵՄ-ում առաջին անգամ առաջ են անցնում ածխի էներգետիկայից

20 Հուլիս, 2018

Համաձայն Գերմանիայի կլիմայական լոբբիստ Agora Energiewende-ի և Մեծ Բրիտանիայի Sandbag վերլուծական կենտրոնի զեկույցի Եվրամիությունում հողմային, արևային և կենսազանգվածային էներգիան առաջին անգամ 2017թ․-ին շրջանցեց ածուխը։

Ինչպես նշել են այդ երկու կազմակերպությունները, Իռլանդիայից մինչև Ռումինիա տեղակայված հողմային, արևային և կենսազանգվածային կայանները 28 պետությունների առևտրային բլոկում ավելացրել են էլեկտրաէներգիայի համախառն արտադրության իրենց բաժինը մինչև անցյալ տարվա ընդհանուր հզորության 20.9%՝ գերազանցելով ածխի և քարածխի հզորությունը 20.6%: Մեկ տարի առաջ ածխից ստացված էլեկտրաէներգիան առաջ էր 21.5%-ով ընդհանուր զանգվածի 18.8%-ից:

 «Սա անհավանական առաջընթաց է՝ հաշվի առնելով, որ միայն հինգ տարի առաջ ածխի արտադրությունն ավելի քան կրկնակի էր, քան հողմային, արևային և կենսազանգվածային էլեկտրաէներգիան», - նշել են Agora-ն և Sandbag-ը զեկույցի համատեղ նախաբանում:

Կոմունալ ծառայությունները, ինչպիսիք են Դանիայի Orsted A/S- ը, Իսպանիայի Iberdrola SA-ն և Գերմանիայի EON SE-ը, հրաժարվում են ածխի արտադրությունից ԵՄ-ում՝ միանալով Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդերլանդների և Պորտուգալիայի կառավարություններին, որոնք պարտավորվել են փուլերով հրաժարվել ածխի էներգիայից: Գերմանիան փուլերով հրաժարվելու ծրագրերի մասին հնարավոր է հայտարարի 2019թ.-ին։

Ինչպես նշվում է զեկույցում, 2017թ․-ին ածխային էլեկտրակայանում արտադրվող էլեկտրաէներգիան բլոկում նվազել է 7%-ով ՝ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Նիդերլանդներում էլեկտրակայանների շահագործումից դուրս բերելու հետևանքով:

Բնական գազի և հիդրոէներգետիկայի դերը, ինչպես նշված է զեկույցում, բլոկում կարող է դանդաղեցնել անցումը օրգանական հանածո վառելիքից ստացած էներգիայից վերականգնվող էներգիայի աղբյուրներ: Անցյալ տարի ԵՄ-28-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը ընկել է ամենացածր մակարդակի վրա, մինչդեռ գազից արտադրվող հզորությունը աճել է:

 

Այլ լուրեր