Ջրային գիտությունների և տեխնոլոգիաների շվեյցարական դաշնային ինստիտուտի անցկացրած հետազոտության համաձայն, կլիմայի փոփոխությունն էապես փոխել է շվեյցարական Ալպերի լանդշաֆտը: Դրա վկայությունն է 1200 նոր լճերի գոյացումը:
Ընդ որում, դա տեղի է ունեցել համեմատաբար ոչ մեծ ժամանակահատվածում՝ Փոքր սառուցյալ շրջանի վերջից, այսինքն՝ մոտավորապես 1850 թվականից: Հետազոտողների կարծիքով՝ այդ լճերի մեծ մասը՝ մոտ 1000 լիճ, այժմ էլ գոյություն ունի:
Հետազոտությունների ընթացքում գիտնականները գրանցել են 1200 լճերից յուրաքանչյուրի տեղանքը, բարձրությունը, ձևն ու տարածքը, ինչպես նաև ամբարտակի նյութի տեսակը ու համար դրենաժի տեսակը։
Հիմնվելով նշված տեղեկությունների վրա՝ հետազոտողներին հաջողվել է գնահատել հնարավոր վտանգները, ներառյալ՝ ամբարտակի փլուզման դեպքում ջրհեղեղի ռիսկը: Հետազոտությունը ցույց է տվել, որ Շվեյցարական Ալպերում սառցադաշտերը կտրուկ նվազում են:
Այսպես, միայն անցած տարի դրանք կորցրել են իրենց ծավալի երկու տոկոսը, ինչը նշանակում է, որ անգամ Փարիզյան համաձայնագրի լիարժեք իրականացման դեպքում ալպիական սառցադաշտերի երկու երրորդ մասն այնուամենայնիվ կանհետանա:
Բացի այդ, գիտնականները պարզել են, որ շվեյցարական Ալպերում սառցե լճերի ձևավորման առաջին պիկը գրանցվել է 1946-ից 1973 թվականներին:
Աղբյուրը՝ CNBC
Լուսանկարը՝ CNBC