“Էներգո ինվեստ հոլդինգ” ընկերությունը շնորհավորում է իր բոլոր գործընկերներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Վստահ ենք, հաջորդ տարի ևս կշարունակվի մեր համագործակցությունը արդեն սկսված ծրագրերի իրականացման ուղղություններով: Կլինեն նոր ծրագրեր, նոր նախաձեռնություններ, որոնք, անկասկած, կխորացնեն ու կընդլայնեն մեր փոխգործակցության շրջանակները:
Թող 2019 թվականը դառնա նոր նախաձեռնությունների, նորանոր նվաճումների ու հաղթանակների տարի:
Մեր բոլոր գործընկերներին մաղթում ենք հաջողություն, նպատակասլացություն և բացառիկ ձեռքբերումներ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: