«ԷԻ հոլդինգ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արմեն Պետրոսյանը մասնակցել է 2019թ. հունիսի 10-ին Երևանում կայացած հայ-իտալական բիզնես-ֆորումին: Վերջինս նվիրված էր էներգետիկայի, շրջակա միջավայրի պաշտպանության, տրանսպորտային ենթակառուցվածքների, շինարարության, խելացի քաղաքների և վերակառուցման ոլորտներում հայ-իտալական համագործացության հեռանկարներին: Ֆորումին իրենց մասնակցությունն են ունեցել այդ ոլորտների առաջատար իտալական ընկերությունների ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իտալիայի դեսպան Նորին Գերազանցություն Վինչենցո Դել Մոնակոն:
Իտալական պատվիրակությունը կազմվել էր Իտալական Առևտրի Պալատի (ICE) կողմից ANIE՝ Simest-ի հետ, ANCE և OICE իտալական ասոցացիաների հետ համատեղ՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան ակտիվ աջակցությամբ: Այս միջոցառման նպատակն էր ամրապնդել և ընդլայնել Իտալիայի և Հայաստանի միջև առկա առևտրատնտեսական հարաբերությունները արդյունաբերական և ներդրումային համագործակցության ոլորտներում:
Գործնական հանդիպումների շրջանակներում Արմեն Պետրոսյանը հանդիպել է A2A իտալական ընկերության ներկայացուցչի հետ: Քննարկվել են այլընտրանքային և վերականգնվող էներգիայի ոլորտներում հնարավոր համագործակցության ուղիները: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք նախագծերի վերաբերյալ: