Image: Shutterstock
Կենսապես անհրաժեշտ է փոխել էներգիայի օգտագործման, ստեղծման, տեղափոխման և պահպանման եղանակները: Այսպիսի եզրահանգման են եկել Energy UK նոր հաշվետվության մեջ, որտեղ նշվում է, որ ամբողջ ոլորտը պետք է վերակազմակերպվի՝ օգտագործելով գալիք սերունդների տեխնոլոգիաները:
Համաձայն հաշվետվության տեղական ձեռնարկությունները պետք է օժտված լինեն պոտենցիալ ցածր ածխածնային ջեռուցման համալիր որոշումներ առաջարկելու լիազորություններով, որոնք համապատասխանում են իրենց համայնքներին և ձեռնարկություններին: Հաշվետվության մեջ նաև ընդգծվում է, որ ճկուն տեխնոլոգիաները պետք է դիտարկվեն որպես ավանդական էներգետիկ ենթակառուցվածքներով ցանցի ամրացման առավել մատչելի այլընտրանք:
Energy UK կարծիքով բոլոր ցածր ածխածնային տեխնոլոգիաները պետք է ստանան նույնանման պայմաններ սպառողների համար հետագա ծախսերը նվազեցնելու նպատակով, ինչպես նաև Energy UK ընդգծում է, որ անհրաժեշտ է կայուն նորմատիվային հիմք, որը ներդրողներին վստահություն կներշնչի անհրաժեշտ ներդրումներ կատարելու հարցում:
Energy UK գլխավոր տնօրեն Լոուրենս Սլեյդի խոսքերով. «Մենք կարող ենք հսկայական օգուտներ բերել սպառողներին, շրջակա միջավայրին և տնտեսությանը, սակայն ինչպես ընդգծել են վերջին հանրահավքները, եթե մենք ձգտում ենք իրականացնել մեր պարտականությունները կլիմայի փոփոխության ոլորտում, փորձագիտական մարմինների նախազգուշացումների հետ մեկտեղ պետք է շտապ միջոցներ ձեռք առնել»: