Խոշորագույն նավթային ընկերությունները կրկնապատկել են էներգիայի մարտկոցներում կատարվող ներդրումները

21 Փետրվար, 2019

Անցյալ շաբաթ Shell-ը հանդիսացավ այն վերջին խոշոր խաղացողը, ով մեծ խաղադրույթ կատարեց էներգիայի մարտկոցների վրա՝ հայտարարելով գերմանական Sonnen էներգիայի կուտակիչ ստարթափի ձեռքբերման վերաբերյալ: Sonnen-ը հատուկ ուշադրություն է դարձնում էներգիայի կենցաղային մարտկոցներին. շուկան նորաստեղծ է, սակայն շատ խոստումնալից, եթե վերականգնվող էներգիայի աղբյուրների վերաբերյալ աշխարհի կառավարությունների հավակնոտ ծրագրերը իրագործվեն:

Էներգիայի կենցաղային մարտկոցները մեծ հետքրքրություն չառաջացրին, ինչպես, օրինակ, ավտոմեքենաների մարտկոցները, սակայն ամեն ինչ դեռ առջևում է, քանի որ տանիքների արևային վահանակները լայն կիրառություն են ստանում այնպիսի վայրերում, ինչպիսիք են Եվրոպան, Ավստրալիան և Հյուսիսային Ամերիկան, ինչպես նաև անկում է ապրում նմանատիպ կենցաղային կուտակիչ համակարգերի գները:

Այնուամենայնիվ, չնայած բոլոր թերություններին, Shell-ի հայտարարությունը վերջին վկայությունն էր առ այն, որ խոշորագույն նավթային ընկերությունները ավելի շատ են սկսել հետաքրքրվել մարտկոցներով վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ կապված ապագային նախապատրաստվելու շրջանակներում:

Ամրակազմ մարտկոցները հանդիսանում են մարտկոցների արտադրության հետաքրքիր ոլորտ, և դրանց համակիրները պնդում են, որ իրենք կարող են փոխարինել լիթիումի իոնային մարտկոցները հեղուկ էլեկտրոլիտներով և այդպիսով լուծել դրա հետ կապված խնդիրը: Ավելի կարճ, ամրակազմ մարտկոցների ապագան խոստումնալից է:

Այլ լուրեր