«Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ դուստր ընկերություն «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ն համաձայնագիր է ստորագրել IFC-ի հետ խորհրդատվական ծառայությունների մատուցման վերաբերյալ

09 Փետրվար, 2018

«Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ի դուստր ընկերություն «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ն ստորագրել է համաձայնագիր Համաշխարհային Բանկի Խմբի անդամ IFC-ի հետ խորհրդատվական ծառայությունների մատուցման վերաբերյալ՝ Հայաստանում Շնող հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագրի զարգացմանն աջակցելու նպատակով:

Հայաստանը իր էներգետիկ կարիքները մեծամասամբ բավարարում է ներկրվող հանածո վառելիքի հաշվին, ինչը ոչ միայն թանկ է, այլև հանգեցնում է ջերմոցային գազերի արտանետումների: «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ն պլանավորում է նախագծել, ֆինանսավորել և կառուցել Շնող ՀԷԿ-ը՝ 76 մՎտ հզորությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի ավելացնել վերականգնվող էներգիայի արտադրության ծավալները, բավարարել էներգիայի պահանջարկը և ռեալիզացնել երկրի հիդրոէներգետիկական չօգտագործված ներուժը:

Ներկայում շվեյցարական Pöyry Switzerland LLC խորհրդատվական ընկերությունը մշակում է Շնող ՀԷԿ-ի նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը: IFC-ն իր հերթին ուսումնասիրելու է նախագծի փաստաթղթերը և տրամադրելու է խորհրդատվություն կայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:

Այլ լուրեր