«Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և Pöyry-ի միջև կնքվել է ինժեներական և խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր

05 Փետրվար, 2018

2017թ. դեկտեմբերի 29-ին «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և Pöyry-ի միջև կնքվել է ինժեներական և խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Շնող ՀԷԿ-ի նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման վերաբերյալ:

Շնող ՀԷԿ-ը Նախագծով տեղակայված է Դեբեդ գետի երկայնքով՝ Հայաստանի հյուսիսում՝ Վրաստանի սահմանից ոչ հեռու: Ջրընդունիչը գտնվում է Դեբեդ գետի վրա՝ Փամբակ և Ձորագետ գետերի միավորումից մի քանի կիլոմետր հեռավորությամբ: Ջրատար թունելի ելքը տեղակայված է Դեբեդ գետի վրա՝ ջրընդունիչից մոտ 20 կմ դեպի ներքև՝ Նեղոց գյուղից ոչ հեռու:

Համաձայն ստորագրված պայմանագրի Pöyry-ին ուսումնասիրելու է առկա փաստաթղթերը, որոնք տրամադրվելու են «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից, և անցկացնելու է հետևյալ ուսումնասիրությունները․ օդերևութաբանություն, հիդրոլոգիա և նստվածքաբանություն, տեղագրություն, երկրաբանություն և ինժեներական երկրաբանություն, լրացուցիչ գեոտեխնիկական դաշտային ուսումնասիրությունների վերլուծություն և մեկնաբանություն, շինարարական նյութերի հետազոտություն, ջրային ռեսուրսների և ջրամբարների պլանավորում և էլեկտրակայանների շահագործման վերաբերյալ հետազոտություններ, էկոլոգիական և սոցիալական ազդեցության գնահատում և սեյսմակայունություն:

Pöyry-ն ներկայացնելու է հետևյալ զեկույցները. այլընտրանքների հիդրավլիկ նախագծում, ընտրված այլընտրանքների նպատակահարմարության նախագծում, շինարարության ժամանակացույց, ծավալաթերթ և ծախսերի նախահաշիվ, ինչպես նաև տնտեսական գնահատական:

Տեխնիկատնտեսական հիմնավորումը նախատեսվում է ավարտել 2018թ. հունիսին:

Այլ լուրեր