Գիտնականներն ստեղծել են նոր շինանյութ, որը կլանում է ածխաթթու գազը

16 Փետրվար, 2026
Պատկերը՝ Yifan Cui / ETH Zurich

Վուսթերի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականները ներկայացրել են նոր շինանյութ, որը կարող է փոխել մոտեցումը էկոլոգիական շինարարության հանդեպ։ Այն կոչվում է Enzymatic Structural Material (ESM)՝ «ֆերմենտային կառուցվածքային նյութ», և աչքի է ընկնում նրանով, որ կլանում է ածխաթթու գազը։

Մշակումը հիմնված է  կարբոանհիդրազա անվամբ ֆերմենտի վրա։ Այդ ֆերմենտը բնության մեջ օգնում է կենդանի օրգանիզմներին վերափոխել CO₂-ը, և հետազոտողները որոշել են այն ներառել շինարարական խառնուրդում։

Դրա շնորհիվ նյութի մեջ սկսվում է ռեակցիա․ ածխաթթու գազը օդից կապվում է խառնուրդի բաղադրիչների հետ՝ վերածվելով ամուր կարբոնատների, որոնք ժամանակի ընթացքում միայն ամրացնում են նյութի կառուցվածքը։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ ESM-ն ամուր է, համադրելի է շաղախի հետ, ընդ որում՝ պահանջում է զգալիորեն ավելի քիչ էներգիա արտադրության համար։ Դրան կարելի է ձև տալ, ձուլել կամ տպել 3D-տպիչով, իսկ ամրանալուց հետո այն շարունակում է կապել CO₂-ը, այսինքն՝ դառնալ ածխածնա-նեգատիվ՝ կյանքի կոչելով ինժեներների երազանքը շինանյութերի մասին, որոնք կօգնեն մաքրել մթնոլորտը։

Բացի այդ, ESM կարելի է ստանալ հասանելի և ոչ թանկ բաղադրիչներից։ Գիտնականները նշել են, որ տեխնոլոգիան դեռ զարգանում է, բայց արդեն պարզ է՝ ֆերմենտային նյութերը կարող են դառնալ ապագա կայուն ճարտարապետության մաս՝ առանձին վահանակներից մինչեւ խոշոր չափերի կրող կոնստրուկցիաներ։

Տեխնոլոգիայի կատարելագործմանը զուգընթաց՝ այդ նյութերը կարող են աստիճանաբար փոխարինել ավանդական շաղախին ամենատարբեր ոլորտներում՝ նվազեցնելով գլոբալ ածխածնային հետքը և օգնելով մեղմել կլիմայական փոփոխությունների հետևանքները։

Աղբյուրը՝ EYH Zurich

Պատկերը՝ Yifan Cui / ETH Zurich

 

Այլ լուրեր