Engie-ն և Heliatek-ը մեկնարկում են «աշխարհի խոշորագույն» OPV համակարգը ֆրանսիական դպրոցի տանիքի վրա

28 Դեկտեմբեր, 2017

«Engie» ֆրանսիական էներգետիկ հսկան կառուցել է աշխարհի ամենախոշոր արևային էլեկտրակայանը OPV-ի օրգանական ֆոտոմարտկոցներից La Rochelle-ի միջնակարգ դպրոցի տանիքին' օգտագործելով Heliatek-ի տեխնոլոգիան:

Charente-Maritime Department-ի կողմից հայտարարված տենդերից հետո Pierre Mendès-France-ի տանիքի 530 մ² ծածկված է արևային վահանակներով, որոնք ստեղծվել են «HeliaSol OPV» տեխնոլոգիայով:

Տեղադրված OPV ժապավենը չի պահանջում տանիքի ծակում կամ կառույցների ամրապնդում: Այն տարեկան կտրվածքով արտադրելու է 23.8 ՄՎտ*ժ էլեկտրաէներգիա, որը բավարար կլինի դպրոցների էլեկտրաէներգիայի կարիքների 15-20%-ը ապահովելու համար:

Այս փորձնական նախագիծը միտված է բացել դռները OPV տեխնոլոգիայի երկարաժամկետ և լայնածավալ զարգացման համար․ ակն հարմար է թեթև, հարթ և կոր տանիքների համար, որտեղ ավանդական արևային մարտկոցները դժվար է տեղադրել: Ինչպես ասել է «Engie»-ի օպերատորը, դրանք արագ տեղադրվում են և հեշտ վերամշակվում:

Heliatek-ում նաև պնդում են, որ օրգանական արևային ֆոտոմարտկոցները ունեն 13.2% փոխակերպման գործակից․ սա ցուցանիշ է, որը հավակնում է համաշխարհային ռեկորդի:

Heliatek-ի գլխավոր տնօրեն Թիբո Լե Սեգուիլիոն ասել է. «HeliaSol տեխնոլոգիայի շնորհիվ թեթև կառույցները, որոնք չեն կարող հագեցված լինել սովորական ֆոտոգալվանային մարտկոցներով, այժմ կկարողանան կանաչ էլեկտրաէներգիա արտադրել»:

Էներգախնայողության հետ մեկտեղ նախագծի նպատակն է բարձրացնել ֆրանսիական դպրոցականների իրազեկվածությունը արևային էներգիայի ոլորտում:

Շուտով Department-ը նախատեսում է օրգանական արևային մարտկոցներով ծածկել ևս 600 հազար մ2 տանիք:

Ավելի վաղ «Engie»-ն արդեն ծածկել է OPV «Heliatek»-ի օրգանական բարակ ժապավեններով Բելգիայի Լինկեբեեկ քաղաքում գտնվող «Engie»-ի հետազոտական կենտրոնի նոր ճակատային մասը:

Այլ լուրեր