Energy Vault ընկերությունը 100 մլն ԱՄՆ դոլար է հավաքում էներգիայի կուտակիչ ստեղծելու համար՝ օգտագործելով հսկայական ամբարձիչներ

30 Սեպտեմբեր, 2021
Լուսանկարը՝ Energy Vault.

Energy Vault ընկերությունը դարձել է էներգիայի կուտակման նոր տեխնոլոգիա մշակող առաջին նորաստեղծ ձեռնարկությունը, որը զգալի ներդրումներ է ներգրավել ՝ հավաքելով 100 միլիոն ԱՄՆ դոլար:

Ընկերության ստեղծած հսկա կուտակիչ համակարգն օգտագործում է ամբարձիչ կռունկներ, որոնք բարձրացնում, օդում պահում, ապա ցած են նետում 35 տոննա կշռող բետոնե կառուցվածքներ:

Ստեղծողների պնդմամբ՝ սարքավորումը կարող է կուտակել էներգիա ինչպես կարճաժամկետ (2-6 ժամ), այնպես էլ ավելի երկար՝ 6+ ժամ, տևողությամբ: Տեխնոլոգիայի երկկողմանի արդյունավետությունը գնահատվում է 80-85%:

Շվեյցարա-ամերիկյան Energy Vault ընկերությունը մինչ այժմ կառուցել է 5 ՄՎտ հզորությամբ մեկ առևտրային ցուցադրական կուտակիչ: Ընկերությունը պնդում է, որ իր տեխնոլոգիան ժամանակի ընթացքում չի նվազեցնում պահեստավորման կարողությունը և կարող է ունենալ ավելի քան երեք տասնամյակ գործառնական կյանք:

Տեղակայանքի կառուցման համար օգտագործվում են տեղական մատչելի նյութեր և բաղադրիչներ։  Բնապահպանական տեսանկյունից այն անվտանգ է և կարող է հեշտությամբ ապագործարկվել:

Աղբյուրը՝ Energy-storage.news

Այլ լուրեր