Արգենտինայում լիթիումի մարտկոցների արտադրության առաջին գործարանն իր աշխատանքը կսկի սեպտեմբերին՝ օգտագործելով Livent Corp. ամերիկյան ընկերության կողմից տեղում արդյունահանվող մետաղը։
Ավելի վաղ Livent ընկերությունն լիթիումի մատակարարումների մասին պայմանավորվել էր YPF արգենտինական պետական նավթային ընկերության Y-TEC ստորաբաժանման հետ։
«Մենք սկսելու ենք արտադրել երկրում առաջին լիթիում-իոնային ուժակուտակիչ մարտկոցները», - ասել է Y-TEC-ի նախագահ Ռոբերտո Սալվարեցան՝ նշելով, որ մարտկոցներում օգտգործվելու է Livent ընկերության կողմից հյուսիսային Արգենտինայում արդյունահանվող լիթիումի կարբոնատը։
Արգենտինան լիթիումի արդյունահանման մեծությամբ աշխարհում չորրորդ երկիրն է և ներդրումներ է գրավում։ Չիլիի և Բոլիվիայի հետ այս երկիրը գտնվում է Հարավային Ամերիկայի, այսպես կոչված, «լիթիումի եռանկյան» մեջ, որտեղ գերթեթև մետաղի խոշորագույն պաշարներ կան, որոնք մեծ պահանջարկ են վայելում ուժակուտակիչներում օգտագործվելու շնորհիվ։
Աղբյուրը՝ Bloomberg
Պատկերը՝ Anita Pouchard Serra/Bloomberg