Մասնագետները պատմել են, թե ինչու մարդիկ պետք է շարունակեն սովորել ողջ կյանքի ընթացքում

27 Մարտ, 2023
Պատկերը՝ Pew Research Center

Հետազատությունների համաձայն՝ մարդու ուղեղը կարող է դեգրադացվել առանց մշտական մարզումների: Ընթերցանությունը, մտավոր աշխատանքը ժամանակի հետ չեն կարողանում ապահովել ուղեղի բավարար կենսագործունեությունն այնպես, ինչպես ուսումը:

Գիտնականները պատմել են, որ օրեցօր նույնատիպ խնդիրներ լուծելու հետեւանքով մարդկային ինտելեկտն արտադրում է այսպես կոչված «էնգրամներ»: Դա նշանակում է, որ այդ գործողություններն այլևս «մտավոր ծախս» չեն պահանջում, իսկ դա նշանակում է, որ դրանցում ուղեղը գրեթե ներգրավված չէ, ինչը դեգրադացիայի համար կատարյալ նախապայման է։  

Մշտական ուսուցման դեպքում ուղեղը զարգանում է, անգամ մեծանում է չափերով: 

Հետազոտողներն ուսումնասիրել են, օրինակ, լոնդոնյան տաքսու վարորդների ուղեղները: Տեղագրության առումով Լոնդոնն աշխարհի ամենաբարդ քաղաքներից մեկն է, ու քաղաքի տաքսու վարորդներն այն սերտելու համար սովորում են 3-4 տարի: Հենց դրա շնորհիվ լոնդոնյան տաքսու վարորդի ուղեղը գտնվում է մշտական կենսագրեծունեության մեջ: 

Հետազոտողները նշել են նաև, որ գիտափորձին մասնակցած վարորդների հիպոկամփը մեծացած է եղել և պարունակել է ավելի մեծ քանակությամբ գորշ նյութ:

Նորանկախ Հայաստանում շարունակական կրթության և ինքնազարգացման գաղափարների իսկական ջատագովն էր անվանի մանկավարժ և կրթության նորարար Ռիմա Խաչատրյանը: 2018 թվականին շարունակական կրթության համակարգի զարգացմանն ուղղված ջանքերի համար նա պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։

Աղբյուրը՝ Planet Today

Պատկերը՝ Pew Research Center




Այլ լուրեր