Հազարավոր ձեռնարկություններ չեն կարողանա կատարել կլիմայի փոփոխությանը հակազդելու վերաբերյալ իրենց խոստումները, եթե չսկսեն աշխատակիցներին ուսուցանել կայուն զարգացման սկզբունքները, - ասել է Microsoft կորպորացիայի նախագահ Բրեդ Սմիթը:
Նրա խոսքով՝ ընդհանուր ուղեցույցը այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսին է ածխածնի արտանետումների հաշվառումը, չափազանց հատվածական է եղել մոտավորապես 3900 ընկերությունների համար, որոնք խոստացել են կրճատել CO2-ի արտանետումները:
«Մենք պետք է շատ արագ գործենք, որպեսզի սկսենք նվազեցնել արտանետումները, և մեր հիմնական խնդիրը որակյալ կադրերի բացակայությունն է»,- ասել է նա։
Microsoft-ը ծրագրային ապահովում է տրամադրում կազմակերպություններին՝ շրջակա միջավայրի վրա նրանց ազդեցության մոնիտորինգի համար: Սակայն գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար ընկերություններին ավելին է պետք, քան տեխնոլոգիաները, ասել է Սմիթը` հայտարարելով բնապահպանական կրթական նյութեր մշակելու պլանների մասին, այդ թվում՝ Microsoft-ին պատկանող LinkedIn-ում:
Սմիթի խոսքով՝ թեև Microsoft-ն ինքն է մեծացրել կայուն զարգացման ոլորտում իր աշխատողների թիվը՝ վերջին երեք տարիների ընթացքում 30-ից հասցնելով 250-ի` այնուամենայնիվ, ածխածնի արտանետումների նվազեցման թիրախներին հասնելու համար համապատասխան աշխատուժ ունենալը խնդիր է մնում։
Աղբյուրը՝ Reuters
Պատկերը՝ Microsoft’s logo