Արևի օգնությամբ երաշտից փրկվելու միջոց է գտնվել

12 Սեպտեմբեր, 2022
Պատկերը՝ Designboom.com

Աբդուլլահ թագավորի անվան գիտատեխնոլոգիական համալսարանի (Սաուդյան Արաբիա) և Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ գիտնականներ երաշտից փրկվելու անսովոր ու էժան միջոց են գտել։ Հետազոտողները ստեղծել են մի համակարգ, որն արևի էներգիայով է աշխատում և կարողանում է օդից ջուր ստանալ։

WEC2P կոչվող սարքը բաղկացած է արևային մարտկոցներից և պարունակում է սորբենտ՝ օդից ջրային գոլորշին որսալու համար: Վահանակները սառչելուն զուգընթաց, համակարգը գոլորշիացումը վերածում է մաքուր հեղուկի, որը հարմար է բույսերը ջրելու համար։ Որպես կանոն, գործընթացը տեղի է ունենում գիշերը կամ երեկոյան: Մասնագետների կարծիքով՝ նման սարքավորումը թանկ չէ և թույլ կտա ոչ միայն լրացնել ջրի պակասը, այլև բարձրացնել արևային սարքերի արտադրողականությունը։

Հետազոտողների տվյալներով՝ երեք ամսվա փորձարկումների ընթացքում WEC2P համակարգը կարողացել է արևային վահանակների ջերմաստիճանն իջեցնել 17 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի, և էներգիայի արտադրությունն ավելացնել 9,9 տոկոսով։ Բացի այդ, սարքն ապացուցել է, որ արդյունավետ է գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար և կարող է աշխատել ինքնուրույն՝ առանց հատուկ ենթակառուցվածք պահանջելու:

Աղբյուրը՝ Designboom

Պատկերը՝ Designboom.com


Այլ լուրեր