Քվանտային նյութից պատրաստված գերհաղորդիչը համակարգիչներն ավելի արագ կդարձնի

23 Մայիս, 2022
Պատկերը՝ TU Delft

Աշխարհում առաջին անգամ գիտնականները ցուցադրել են զրոյական դիմադրությամբ միակողմանի գերհաղորդիչ։ Դրա յուրահատկությունն այն է, որ արգելափակում է հակառակ ուղղությամբ ընթացող ցանկացած հոսանք։ Մշակումը կապահովի էներգիայի խնայողություն՝ միաժամանակ մինչեւ 400 անգամ ավելացնելով համակարգիչների արագությունն ու կենտրոնացված գերհամակարգչային տեխնոլոգիաների ոլորտում հեղափոխության կհանգեցնի։

Գերհաղորդիչները կարող են հարյուրավոր անգամ ավելի արագ դարձնել էլեկտրոնային սարքերը՝ լուծելով էներգիայի կորստի խնդիրը: Սակայն բոլոր ուղղություններով հոսանքի անցումը կանխելու համար մագնիսական դաշտեր են պահանջվում:

Այժմ գիտնականները գերհաղորդիչում առանց մագնիսների օգտագործման հոսանքի ուղղությունը կառավարելու այլընտրանքային մեթոդ են ներկայացրել։ Նրանք օգտագործել են նոր քվանտային Nb3Br8 նյութը, որը մշակվել է Ջոն Հոփկինսի համալսարանի մի խումբ ֆիզիկոսների կողմից:

Մինչ այժմ փորձարկումներն անցկացվել են -196°C-ից ցածր ջերմաստիճաններում: Եթե գիտնականների թիմը պարզի, թե ինչպես աշխատեցնել գերհաղորդիչը «նորմալ» ջերմաստիճանային պայմաններում, ապա նրանք ավելի կմոտենան զանգվածային արտադրության համար տեխնոլոգիայի կիրառմանը:

Աղբյուրը՝ The Times

Պատկերը՝ TU Delft


Այլ լուրեր