Գիտնականները հայտնագործել են մինի ռոբոտներ պլաստիկե աղբը ոչնչացնելու համար

09 Մայիս, 2022
Աղբյուրը՝ ScienceNewsForStudents

Պրահայում Քիմիկո-տեխնոլոգիական համալսարանի մասնագետները հայտնագործել են մինի ռոբոտներ համաշխարհային օվկիանոսից միկրոպլաստիկը դուրս բերելու համար:

Մագնիսային ռոբոտները, որոնք աչքի են ընկնում չափազանց փոքր չափերով, առաջացնում են քիմիական ռեակցիա, երբ նրանց վրա լույս է ընկնում, ինչի շնորհիվ փոքր բոտը շարժվում է ջրում որոշակի ուղղությամբ: Միկրոպլաստիկի մասնիկներ հայտնաբերելու դեպքում սարքը սկսում է ոչնչացնել դրանք: Սարքը կարող է նաև ամրացվել աղբին, որպեսզի հետագայում այն ավելի հեշտ լինի հայտնաբերել:

Քիմիկոս Մարտին Պումերան, ով գլխավորում է նախագիծը, նշել է, որ գիտնականների վերջնանպատակն է ստեղծել մատչելի և էկոլոգիապես մաքուր ռոբոտներ, որոնց կարելի է օգտագործել աշխարհի ցանկացած կետում: Նրա խոսքով՝ առաջին հերթին այդպիսի տեխնոլոգիան կարող է օգտակար լինել կոյուղաջրերի մաքրման գործարաններում, քանի որ մինի ռոբոտները կարող են հեռացնել պլաստիկը մինչ դրանց հայտնվելը բաց ծովում:

Աղբյուրը՝ ScienceNewsForStudents

Լուսանկարը՝ Mario De Moya/GETTY IMAGES



Այլ լուրեր