Կանադացի գիտնականներն ուսումնասիրել են Արկտիկայի ամենամեծ լճի գենետիկական բաղադրությունը և հանգել եզրակացության, որ կլիմայի փոփոխության դեպքում դրանում բնակվող կենդանիների տեսակները վտանգում են վարակվել վիրուսներով կամ դառնալ դրանց փոխանցիչներ։
Ափամերձ հողի և ջրի նմուշների հետազոտության արդյունքում գիտնականները հայտնաբերել են վիրուսների ու դրանց փոխանցիչների, այդ թվում՝ կենդանիների, սնկերի և բույսերի հետքեր:
Ավելի վաղ մասնագետները պարզել էին օրգանիզմների համակեցության հավանականությունն ու եզրակացրել, որ այն շատ ավելի մեծ է հալված ջրերից առված նմուշներում:
Ներկայում Արկտիկայի ինֆեկցիոն հիվանդությունները «թաղված» են սառցաբեկորներում և դրանց տարածման ռիսկը բավականին ցածր է, քանի որ չկան պոտենցիալ փոխադրիչներ, ինչպես մոծակներն ու ճանճերը: Սակայն կլիմայի կտրուկ փոփոխության հետևանքով սառցաբեկորները կսկսեն հալվել ու վիրուսները կակտիվանան:
Կենդանիները շատ արագ կսկսեն տեղափոխվել «ջերմացող» հյուսիս և վարակվել այնպիսի հարուցիչներից, որոնք մինչ այդ սպառնալիք չէին հանդիսանում: Աստիճանաբար դրանք կտեղափոխեն վիրուսները մոլորակի այլ շրջաններ: Արկտիկան կդառնա վարակի էպիկենտրոն, և դրա տարածումը դժվար կլինի կանխարգելել:
Աղբյուրը՝ Le Figaro
Լուսանկարը՝ Wolfgang Kaehler/Alamy Stock Photo