Գերմանացի գիտնականներն ստեղծել են միկրոկուտակիչ մարտկոց, որն ունի փոշեհատիկի չափսեր։ Այն ունի 1 միլիմետր տրամագիծ։ 100 միկրովատ*ժամ մեկ քառակուսի սանտիմետր էներգիայի խտությամբ սարքը կարող է սնուցել փոքրիկ համակարգիչներն ու չիպերը։ Սարքը մշակելիս՝ ճարտարագետները ներշնչվել են գլանափաթեթի սկզբունքով։
Նրանք ձգված սկավառակի վրա նստեցրել են պոլիմերային, մետաղական և դիէլեկտրիկ նյութերի շերտերը։ Երբ ազդեցությամբ նրանք հեռանում են մեկը մյուսից, տեղի է ունենում լարման անկում և ծածկույթներն սկսում են պտտվել։ Սարքը նման է դառնում հրուշակեղենի արտադրանքի։ Գիտնականները հավաստիացնում են, որ միկրոկուտակիչ մարտկոցը կարող է համկարգչային չիպերը սնուցել 10 ժամ։ Այն կարելի է նաև կիրառել ռոբոտատեխնիկայում։
Աղբյուրը՝ New Atlas
Պատկերը՝ TU Chemnitz/Leibniz IFW Dresden