Աշխարհի առաջին լողացող արևային ՀԷԿ

11 Ապրիլ, 2017

Պորտուգալիայում կառուցել են աշխարհի առաջին համակցված լողացող էլեկտրակայանը, որն արտադրում է և՛ արևային էներգիա, և՛ հիդրոէներգիա:

Աշխարհում առաջին 220 կՎտ հզորությամբ հիբրիդային նախագիծը մեկնարկել է Alto Rabagão գետի ջրամբարի վրա Մոնտալեգրեում՝ Պորտուգալիայում: Այդ ջրամբարը ընտրվել է իր «բարդության էքստրեմալ մակարդակի» պատճառով. արևային կայանը տեղադրված է 60 մ խորության վրա, իսկ ջրի մակարդակի տատանումները ջրամբարում լինում են 30 մետր շառավղով:

Օբյեկտը իրենից ներկայացնում է 840 ֆոտոէլեկտրական մարտկոցներ 220 կՎտ ընդհանուր հզորությամբ, որոնք, ինչպես ակնկալվում է, արտադրելու են 332 ՄՎտ-ժ մեկ տարվա ընթացքում: ՀԷԿ-ի հզորությունը կազմում է 68 ՄՎտ:

Ծրագիրն իրականացվում է ֆրանսիացի փորձագետների կողմից Պորտուգալիայի EDP (Energias de Portugal) խոշորագույն էներգետիկ ընկերության համագործակցությամբ, որը ղեկավարում է մեծ թվով հիդրոէներգետիկական օբյեկտներ: Պորտուգալիայում հիդրոէներգետիկայի ընդհանուր հզորությունները գերազանցում են 6 ԳՎտ:

Լողացող հիդրոֆոտոէլեկտրակայանի սարքվածքի հիմնական առավելություններից մեկը հանդիսանում է այն, որ արևային կայանի համար հողամասի հատկացման կամ գետերի վրա ամբարտակների կառուցման անհրաժեշտություն չկա, ինչը էականորեն  նվազեցնում է օբյեկտի կառուցման կապիտալ ծախսերը: Տրամաբանական է նաև, որ օբյեկտի հիբրիդային բաղադրիչը մեծացնում է էներգիայի արտադրության արդյունավետությունը. արևային էլեկտրակայանը էներգիա է արտադրում օրվա ընթացքում, իսկ հիդրոէլեկտրակայանն աշխատում է երեկոյան պիկ սպառման ժամանակահատվածում:

Ըստ C&T գնահատականների եթե արևային էլեկտրակայաններով ծածկվի ամբողջ աշխարհի հիդրոէլեկտրակայանների 50 խոշորագույն ջրամբարների մակերեսի ընդամենը 10%, ապա դա թույլ կտա տեղադրել արևային էներգետիկայի 400 ԳՎտ նոր հզորություններ (ինչը գերազանցում է ներկայիս համաշխարհային տեղակայված հզորությունը):

Այլ լուրեր