Քորնուոլի տեղամասից սկսվում է երկրաջերմային էներգետիկայի զարգացումը Մեծ Բրիտանիայում

15 Նոյեմբեր, 2021
Լուսանկարը՝ CNBC

Աշխարհի հանքարդյունաբերական երբեմնի մայրաքաղաք Ռեդրութի մոտակայքում գոլորշու պայթյունն ապացուցեց, երկրաջերմային էներգիան կարող է դառնալ Մեծ Բրիտանիայում այլընտրանքային էներգետիկայի զարգացման մի մասը:

Geothermal Engineering Ltd (GEL) ընկերությունը պնդում է, որ հաջորդ տարի «տաք քարերից» էլեկտրական էներգիայի ու գոլորշու արտադրության համար կայան կկառուցի: Այն էլեկտրաէներգիա կմատակարարի բաշխիչ ցանցին և գոլորշի՝ ռոմի տեղական գործարանին:

Ընկերությունը հայտարարել է նաև, որ նախատեսում է չորս լրացուցիչ տեղամասեր կառուցել Քորնուոլում մինչև 2026 թվականը՝ հարյուրավոր աշխատատեղեր ստեղծելով Անգլիայի հարավ-արևմտյան ամենաաղքատ տարածքներից մեկում:

GEL-ի գործադիր տնօրեն Ռայան Լոուն Steam Blast նախագիծը նկարագրել է որպես «ջրբաժան» Մեծ Բրիտանիայում երկրաջերմային էներգիայի զարգացման ճանապարհին, որն արդեն հաջողությամբ զարգանում է ԱՄՆ-ի Արևմտյան ափերին և այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իտալիան ու Իսլանդիան:

«Դա իսկապես շատ տպավորիչ է», - ասել է Լոուն: Դա գրեթե նման է ռեակտիվ շարժիչի հզորությունը զգալուն։ Դու զգում ես ընդերքի ուժը»:

Ծրագրի վրա GEL-ն աշխատել է 26 համալսարանների և Քորնուոլի խորհրդի հետ: Պորտտովանի խզվածքային գոտու գրանիտում հորատվել են մեկից երեք մղոն խորությամբ երկու հորեր: Ծրագիրը ստացել է նաև նաև Եվրոպական տարածաշրջանային զարգացման հիմնադրամի աջակցությունը:

Աղբյուրը՝ CNBC

Այլ լուրեր