Արարատի մշտտնջենական ձյունապատ հատվածներն սկսել են հալչել

16 Օգոստոս, 2021
Լուսանկարը՝ Hraparak.am

Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Շոգ եղանակի պատճառով հալչում է  անգամ Արարատ լեռան մշտտնջենական ձյունածածկ հատվածը։

Տեղի է ունենում նաև կեղտի և կեղտաջրի արտահոսք դեպի Արարատ լեռան ստորոտին գտնվող գյուղեր։

Թուրքական DHA լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութի հեղինակը տեղի 40 տարվա  ուղեկցորդ-լեռնագնաց Մուրաթ Շահինն է։ Վերջինս նշել է, որ նման երևույթի առաջին անգամ է ականատես լինում։

Նրա խոսքով, այս պահին  գյուղերին վտանգ չի սպառնում, սակայն իրավիճակը կարող է փոխվել։  Շահինը նշել է, որ, եթե այս ջեմաստիճանը պահպանվի, ապա 5-10 տարի հետո Արարատ լեռան վրա մշտապես ձյունածածկ հատվածներ չեն լինի։

Աղբյուրը՝ Hraparak.am

Այլ լուրեր