NASA-ն պատրաստվում է 2 նոր առաքելություն իրականացնել դեպի Վեներա

26 Հուլիս, 2021
Լուսանկարը՝ NASA/Associated Press

NASA-ն վերադառնում է Վեներա՝ մեր մոտակա, սակայն, ըստ ամենայնի, ամենաթերագնահատված հարևանը տիեզերական համակարգում։

Տիեզերական գործակալությունը հայտարարել է ռոբոտների երկու նոր թռիչքների մասին դեպի Արևային համակարգի ամենաթեժ մոլորակ: «Այդ երկու առաքելություններն ուղղված են հասկանալուն՝ ինչպես է Վեներան վերածվել դժոխային աշխարհի, որն ունակ է հալեցնել կապարն իր մակերեւույթին», — ասված է գործակալության հայտարարության մեջ:

DaVinci Plus անվանումն ստացած առաքելությունը կվերլուծի Վեներայի մթնոլորտը՝ փորձելով պարզել մոլորակում օվկիանոսի կամ կյանքի համար ընդւոնելի պայմանների երբևէ գոյության հնարավորությունը: Փոքր տիեզերանավը կներթափանցի մոլորակի մթնոլորտ, որպեսզի չափի գազերի ճնշումը:

Veritas անվանումն ստացած երկրորդ առաքելության նպատակը մոլորակի մակերևույթի «քարտեզագրումնե» է։

Առաքելությունները նախատեսված են 2028-2030 թվականներին: Դրանցից յուրաքանչյուրի իրականացման համար կծախսվի 500 միլիոն դոլար։

Աղբյուրը՝ CBC

Այլ լուրեր