Ներկայացվել է առաջին լիբանանյան էլեկտրամոբիլը

10 Մայիս, 2021

Anwar Amro/AFP

Բեյրութում կայացել է Quds Rise էլեկտրամոբիլի ցուցադրությունը: Շուկայում այն կհայտնվի ընթացիկ տարվա ընթացքում և կարժենա մոտ 30 000 դոլար։

Էլեկտրամոբիլը նախագծել և կառուցել է Ev Electra ընկերությունը, որը հիմնադրել է պաղեստինյան արմատներով լիբանանցի գործարար Ջիհադ Մուհամեդը չորս տարի առաջ:

Ընկերության կայքում նշվում է, որ այն գրասենյակներ ունի Լոնդոնում, Մոնրեալում և Լառնակայում:

Երկարաժամկետ հեռանկարում ընկերությունը ծրագորմ է դուրս գալ միջազգային շուկա և մրցակցել էլեկտրամոբիլների համաշխարհային արտադրողների հետ:

Մինչև տարեվերջ Լիբանանում կարտադրվի 10 000 էլեկտրամոբիլ:

Աղբյուրը՝ Aljazeera/Gulf News

Այլ լուրեր