Ադրբեջանն սկսում է գազի մատակարարումները Հարավային գազային միջանցքով

25 Հունվար, 2021

RFERL

Ադրբեջանն սկսել է գազի առևտրային մատակարարումները դեպի Եվրոպա։ «Անդրադրիատիկ խողովակաշարով դեպի Եվրոպա առևտրի գազի մատակարարման մեկնարկով Հարավային գազային միջանցքի ռազմավարական նպատակը իրագործվել է», - հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ադրբեջանական գազի հոսքը դեպի եվրոպական շուկա «նոր էջ է բացում Ադրբեջանի՝ որպես գազային երկրի զարգացման գործում»: Իր հերթին, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, հաղորդել է, որ գազն արդեն մուտք է գործել Իտալիայի, Հունաստանի և Բուլղարիայի գազաբաշխիչ ցանցեր:

Այսպիսով, Թուրքիայի տարածքում գործող ենթակառուցվածքների միջոցով Ադրբեջանը Հարավային գազային միջանցքով տարեկան 10 մլրդ խորանարդ մետր վառելիք կմատակարարի Եվրոպային ` շրջանցելով Ռուսաստանը։

«Ալպարի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ռազուվաևը վստահ է, որ Բաքուն չի կարողանա մրցակցել Մոսկվայի հետ. եթե ադրբեջանցիները պատրաստվում են 10 միլիարդ խորանարդ մետր վաճառել Եվրոպային, ապա անցյալ տարի Ռուսաստանի արտահանումը, անգամ կորոնավիրուսի պատճառով 10% անկմամբ, կազմել է 179 միլիարդ խորանարդ մետր: Վերլուծաբանը վստահ է, որ Մոսկվան ու Բաքուն համագործակցում են գազի շուկայում:

Ըստ վերլուծաբանի՝ Ադրբեջանի համար այս նախագիծը խիստ կարևոր է, քանի որ այն ներառում է արտահանման դիվերսիֆիկացիա և արտարժույթի ներհոսք դեպի երկիր: Տարեկան երկու միլիարդ դոլարը Բաքվի համար լուրջ գումար է։

«Սա Ալիևի հերթական հաղթանակն է, բայց դա պարտություն չէ Ռուսաստանի և «Գազպրոմի» համար», - ասում է Ալեքսանդր Ռազուվաևը։

Աղբյուրը՝ Deutsche Welle/ПолитЭксперт

Այլ լուրեր