Ջո Բայդենի թիմը քննարկումներ է սկսել բիովառելիք արտադրողների հետ

18 Հունվար, 2021

REUTERS/Stephanie Kelly

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենի անցումային թիմը ածխածնի արտանետումների ծավալի կրճատման ու կլիմայի վրա դրանց ազդեցության նվազեցման Բայդենի տեսլականի համատեքստում բիովառելիքի արտադրության գործող կարգավորումների շուրջ քննարկումներ է նախաձեռնել արտադրողների հետ։ Քննարկումնրի առանցքում են էթանոլի բարձր պարունակությամբ վառելիքի մատչելիության ապահովման խնդիրները։

Բիովառելիք արտադրողները Բայդենի թիմի հետ քննարկումներում առանձնացնում են հատկապես ԱՄՆ վերականգնվող վառելիքային ստանդարտին իրենց արտադրանքի համապատասխանության խնդիրները։

Հարկ է փաստել, որ կլիմայի փոփոխության մասին քննարկումներում բիովառելիք արտադրողներն առավել շահավետ դիրքում են, քանի որ վառելիքի բաղադրության մեջ էթանոլի բարձր պարունակությունը նվազեցնում է ածխածնի վտանգավոր արտանետումների ծավալը։ Իսկ Բայդենը պարտավորվել է շեշտակիորեն ավելացնել ներդրումները բջջանյութից ստացվող նոր սերնդի բիովառելիքի մշակման բնագավառում։

Աղբյուրը՝ Reuters

Այլ լուրեր