Նիդեռլանդները աշխարհին հայտնի է իր հողմաղացներով, սակայն նմանը դեռևս չի կառուցվել: GE (General Electric) նախատեսում է կառուցել աշխարհի ամենախոշոր հողմագեներատորը Ռոտերդամ քաղաքի սահմաններից դուրս: Նոր գեներատորի բարձրությունը գեներատորի հիմքից մինչև թիակի ծայրը կկազմի 850 ֆունտ (260մ), և այն կարտադրի 12 մեգավատ էլեկտրաէներգիա, որը բավարար է 15 000 տան լուսավորությունն ապահովելու համար:
Haliade-X անվամբ այս գեներատորը հանդիսանում է այն գեներատորների նախատիպը, որոնք ընկերությունը պատրաստվում է տեղադրել ամբողջ աշխարհով մեկ: Haliade-X-ը տեխնիկապես ծովային գեներատոր է, սակայն GE տեղադրում է նախատիպը ցամաքում փորձարկման նպատակով: Տեղադրումից հետո ինժեներները 5 տարի շարունակ հետևելու են գեներատորի աշխատանքին և փոփոխություններ կատարելու նախագծում ըստ անհրաժեշտության:
Հաջողության դեպքում այս հսկա գեներատորները շուտով կհայտնվեն ամբողջ Հյուսիսային ծովով մեկ՝ ապահովելով էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայով տասնյակ հազարավոր տներ: