Ծանր փորձություն նավթի շուկայում. կորուստը՝ 20%

08 Հունվար, 2021
REUTERS/Brendan McDermid

Հում նավթի միջազգային շուկաների կապիտալիզացիան 2020 թվականին նվազեց նախնական արժեքի մեկ հինգերորդի չափով։ Հիմնական պատճառը նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մտցված խիստ սահմանափակումներն էին, որոնք կաթվածահար էին արել համաշխարհային տնտեսության զգալի հատվածը։

Միևնույն ժամանակ, երբ ազգային կառավարություններն սկսեցին ակտիվորեն խթանել իրենց տնտեսությունները, ռազմավարական նշանակության այս էներգակրի գները զգալիորեն աճեցին իրենց նվազագույն արժեքից։

Արդեն տարեվերջին Brent և WTI մակնիշի հում նավթի գներն ավելի քան կրկնապետկվեցին ապրիլի համեմատ, երբ գրանցվել էին տասնամյակի նվազագույն ցուցանիշները։ Հիշենք, որ ապրիլ ամսին WTI մակնիշի նավթի մեկ բարելի գինը բացասական ցուցանիշ արձանագրեց՝ ցնցելով ներդրողներին ամբողջ աշխարհում։

Ի տարբերություն դրա, դոլարը տարին ավարտում է անկման միտումներով, թեև ներդրողներից շատերը հակված են կարծելու, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը կստիպի ավելի շատ գումարներ ներդնել առավել ռիսկային ակտիվների մեջ։

Աղբյուրը՝ Reuters

Այլ լուրեր