Ռուսաստանը կողմ է նավթի արդյունահանման ծավալների ավելացմանը օրական 500 000 բարելով

24 Դեկտեմբեր, 2020

Egor Aleev/TASS

Համաձայն Bloomberg աղբյուրների, ՕՊԵԿ+ ամենամսյա նիստին, որը տեղի կունենա հունվարի 4-ին փետրվար ամսվա արդյունահանման քաղաքականությունը որոշելու նպատակով, Ռուսաստանը մտադիր է պաշտպանել օրական 500 000 բարելով նավթի արդյունահանման ծավալների ավալեցման ևս մեկ առաջարկ:

Մի կողմից, այս քայլը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը իրապես ձգտում է ավելացնել նավթի արդյունահանման ծավալները: Մյուս կողմից, սա կարող է նշանակել, որ Ռուսաստանը, թերևս, կանխատեսում է, որ շուկայում երկու ամիս հետո կառաջանա լրացուցիչ պահանջարկ՝ չնայած վիրուսային մուտացիային, որը երկուշաբթի առավոտյան հանգեցրեց ավելի քան 4 տոկոսով նավթի գնի անկման, երբ Մեծ Բրիտանիան միլիոնավոր մարդկանց համար վերականգնեց մեկուսացման խիստ ռեժիմը, իսկ բազմաթիվ եվրոպական երկրներ դադարեցրին թռիչքները Մեծ Բրիտանիայից:

Հունվարի համար նախատեսված օրական 2 միլիոն բարելով արդյունահանման ծավալների ավելացման ՕՊԵԿ+ ծրագիրը փոխզիջումների արդյունքում հասցվեց օրական 500 000 բարելի, որը հիմնականում դիտարկվում է որպես  դրական արդյունք՝ թույլ տալով խուսափել ՕՊԵԿ+ կամ նույնիսկ ՕՊԵԿ համաձայնության խզման վտանգից:

Աղբյուրը՝ oilprice.com


Այլ լուրեր