Աֆրիկայի հսկա արևային ֆերման շուտով կապահովի էներգիայով Եվրոպան

14 Դեկտեմբեր, 2016

Միգուցե Հնդկաստանը արդեն ունի ամենամեծ արևային էլեկտրակայանը, բայց Մարոկկոն նույնպես կառուցում է հսկա արևային ֆերմա, որը նույնիսկ կապահովի էներգիայով Եվրոպան: Օբյեկտը կոչվել է «Ouarzazate Solar Power Station» և ունի տարածք՝ հավասար 200 ֆուտբոլային խաղադաշտերին կամ 1,4 միլիոն քառակուսի մետրին:

Արևային էլեկտրակայանը տեղակայված է Ուարզազատ քաղաքի մոտակայքից 10 կմ հեռավորության վրա Ատլասի լեռների ստորոտի մոտ, որը շուրջ 330 օր ենթարկվում է մաքուր արևային լույսի ազդեցության: Այն ունի հարյուրավոր հայելիներ, յուրաքանչյուրը մոտ մի ավտոբուսի չափ: Այս անրադարձիչները ֆոկուսացնում են արևի էներգիան խողովակների ցանցով հոսող սինթետիկ յուղում: 350 աստիճանով տաքացված՝ այն տաքացնում է ուժային տուրբինները պտտացնող գոլորշին:

«Տեխնոլոգիայի սկզբունքը նման է ավանդական մեթոդների, որտեղ կիրառում են հանածո վառելիք, բացառությամբ, որ այս դեպքում արևային ջերմությունը օգտագործվում է որպես աղբյուր», - ասում է Ռաշիդ Բեյդը Մարոկկոյի Արևային էներգետիկայի գործակալությունից (Masen), որը զբաղվում է նախագծի իրականացմամբ:

Մարոկկոն պլանավորում է, որ 2020թ.-ին այն 14% իր էներգիան կարտադրի արևի հաշվին, իսկ 2030թ.-ին ձգտում է արտադրել մոտ 52% իր ողջ էներգիայից՝ հենվելով հիմնականում քամու և հիդրոէներգետիկայի վրա: Մարոկկոն հուսով է, որ շուտով էլեկտրաէներգիա կարտահանի դեպի Եվրոպա, քանի որ Եվրոպական Միությունը ֆինանսավորել է ծրագրի բյուջեի 60%-ը:

Իհարկե, արևային էներգիայի, որը ավելի էժան է դառնում, արտադրության արժեքի և տեխնոլոգիաների արագ զարգացման հետ միասին շատ երկրներ արդեն լրջորեն մտադիր են ազատվել ածուխից էլեկտրաէներգիայի արտադրության համար և տեսնում են անվերջ պոտենցիալ վերականգնվող աղբյուրների մեջ:

Այսպիսով, այսօր արդեն կա մի մեծ կղզի, որն ամբողջությամբ սնուցվում է արևային էներգիայից, և նույնիսկ ամբողջ մի երկիր, որի ֆոտոէլեկտրական կայանները արտադրում են այնքան էներգիա, որ դրա ավելցուկները ստիպված են անվճար բաժանել:

Այլ լուրեր