Brent նավթի արժեքն իջել է և հասել 21 տարվա նվազագույնին

23 Ապրիլ, 2020

Լոնդոնում նավթն իջել է և հասել վերջին 21 տարիների ընթացքում գրանցված ամենացածր մակարդակին: Brent տեսակի նավթի հունիսի մատակարարման ֆյուչերսները ընկել են մինչև 15,98 դոլար, որը ամենացածրն է 1999 թվականի հունիսից մինչ օրս:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլոբալ պահանջարկը կրճատվել է կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով, մտավախությունը, որ անցանկալի նավթը կգերազանցի պահեստարանների ծավալները, հանգեցրել է խելահեղ վաճառքի:

Առկա հանգամանքները վկայում են այն մասին, որ այս աննախադեպ ցածր գները կպահպանվեն, քանի դեռ մատակարարումները խոչընդոտում են սպառման աճին:

Աղբյուրը՝ Bloomberg

Այլ լուրեր