The end of the Gulf as we know it is coming. Photographer: Karim Sahib/AFP/Getty Images
Պարսից ծոցում նավթը օրհնություն էր ազգաշինության համար: 20-րդ դարի կեսերին նավթային հանքավայրերի հայտնաբերումը ծայրահեղ աղքատ շրջանը վերածեց մոլորակի ամենահարուստ վայրերից մեկի:
Սակայն նավթային շուկայում ներկայիս գնային պատերազմը արագորեն կհանգեցնի նրան, որ Պարսից ծոցի երկրների անկայուն բնույթը կբախվի դաժան հաշվեհարդարի հետ:
Առանց կասկածի, նույնիսկ ամենածայրահեղ սցենարի դեպքում, երբ նավթի գինը մեկ բարելի դիմաց կնվազի մինչև 10 դոլար, Պարսից ծոցի արդյունահանողները շահույթ կունենան: Խնդիր կունենան այն տնտեսությունները, որոնց պետք է առավել բարձր գին, որպեսզի հավասարակշռեն իրենց բյուջեն և պահպանեն դոլարի հետ փոխկապակցված արժույթները:
Համաձայն ԱՄՀ ուսումնասիրությունների վերջին 4 տարիների ընթացքում Ծոցի վեց միապետություններին պատկանող մաքուր ֆինանսական ակտիվները կրճատվել են մոտ կես տրիլիոն դոլարով՝ հասնելով 2 տրիլիոն դոլարի: Մեկ բարելի դիմաց 20 դոլար արժեքով նավթը կարող է հանգեցնել վերջինիս անկմանը՝ դատարկելով գանձապետարանները արդեն 2027 թվականին:
Դարաշրջանը, երբ Ծոցի երկրները և նրանց ինքնիշխան բարեկեցության ֆոնդերը կախարդական բանկոմատներ էին՝ պատրաստ վճարելու բոլոր մայրցամաքներում ակտիվների համար ամենաբարձր գինը, կարող է մոտենալ ավարտին: Ապագա սերունդները այլևս երբեք չեն տեսնի այն հարստությունները, որոնք վայելում են ներկայիս սուբյեկտները:
Աղբյուրը՝ Bloomberg