Նորվեգական էներգետիկ Statkraft ընկերության և Daimler ընկերության սեփականատեր Mercedes ընկերության միջև կնքվել է էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր: Համաձայն պայմանագրի ամբողջությամբ ծածկվելու է ընկերության էլեկտրաէներգիայի կարիքները հարազատ Գերմանիայում:
Գործարքը իրենից ներկայացնում է վերականգնվող էներգիայի 100% գնման վերաբերյալ համաձայնություն, որը իրական ժամանակում կհամապատասխանի Daimler-ի պահանջարկին: Սա նշանակում է, որ հնարավոր կլինի օգտվել Statkraft-ի հսկայական հիդրոէներգետիկ հզորությունից արևային և հողմային հզորությունների ցանկացած անկումը փոխհատուցելու համար:
Չեն հրապարակվել գնագոյացման մանրամասները և նույնիսկ Էլեկտրաէներգիայի գնման վերաբերյալ Պայմանագրի առարկայի ամբողջական շրջանակը: Հայտնի է, որ մշակվելու են նոր արևային նախագծեր, որոնք ամբողջ Գերմանիայով մեկ էլեկտրաէներգիա կմատակարարեն Daimler-ի ենթակառուցվածքներին:
Աղբյուրը՝ greentechmedia.com