Photo credit: The Gulf Time
Նոր կանոնները պարտադրում են ծովային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններին օգտագործել ծծմբի ցածր պարունակությամբ վառելիք: Այս տարի Royal Dutch Shell Plc-ն աշխատել է 1 միլիարդ դոլար մազութի առուվաճառքից, որի շնորհիվ վերջինս դարձել է ծովային բեռնափոխադրման ոլորտը էկոլոգիապես ավելի մաքուր դարձնելուն ուղղված կանոնների բացարձակ հաղթողներից մեկը:
Այս տարի մազութի շուկան ցնցվեց այսպես կոչված IMO 2020 նոր կանոնների պատճառով, որոնք արգելում են նավերին օգտագործել բարձր քանակությամբ ծծումբ պարունակող մազութ: Կանոններն ուղղված են ասթմայի դեմ պայքարին, ինչպես նաև ուղղված են էկոլոգիական վնասի դեմ, ներառյալ՝ թթվային անձրևների: Գնանկումը պայմանավորված է նրանով, որ գլոբալ ծովային բեռնափոխադրումներ իրականացնող նավատորմը, որը սպառում է համաշխարհային նավթի 3%-ը, պետք է օգտագործի ծծմբի ցածր պարունակությամբ մազութ:
Անհասկանալի է, թե ինչպես են Shell գործակալները ստացել այդպիսի շահույթ, սակայն այս տարի ծծմբի ցածր պարունակությամբ վառելիքի գինը բարձրանալու արդյունքում շահել են այն ընկերությունները, որոնք արտադրում են ավելի ցածր ծծմբային արտադրանք: Shell-ի կողմից կիրառվող մաքրման մեթոդը հանդիսանում է համեմատաբար բարդ մեթոդ, որը կարող է բարելավել ընկերության վիճակը, երբ վերոնշյալ կանոնները մտնեն ուժի մեջ:
Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով հոկտեմբերի վերջում տարբերությունը ծծումբի ցածր և բարձր պարունակությամբ մազութի գնի միջև հասել էր մինչև 30 դոլար մեկ բարելի համար՝ ի տարբերություն 2018 թվականի ցուցանիշի՝ 2 դոլար մեկ բարելի համար: