Getty Images
Համաձայն Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) հավաքագրած տվյալների 2014-2019թթ. հնգամյա ժամկետը հանդիսանում է ամենատաքը ուսումնասիրությունների պատմության ողջ ընթացքում: Ծովի մակարդակի բարձրացումը էականորեն արագացել է նույն ժամանակահատվածում, քանի որ ածխաթթու գազի արտանետումները հասել են նոր առավելագույն մակարդակի:
1850թ.-ից գլոբալ ջերմաստիճանը բարձրացել է 1,1 ջերմաստիճանով: Փորձագետները ընդգծում են, որ 2011-2015թթ. ընթացքում վերջինս բարձրացել է 0,2 աստիճանով:
Այնուամենայնիվ, ավելի մտահոգիչ են ծովի մակարդակի բարձրացման վերաբերյալ տվյալները: 1993թ.-ից աճի միջին տեմպը մինչ օրս կազմում է տարեկան 3,2մմ.: Սակայն 2014թ.-ի մայիսից մինչև 2019թ-ը աճը հասել է տարեկան մինչև 5մմ., իսկ 2007-2016թթ. տասնամյա ժամանակահատվածում՝ տարեկան միջինը 4մմ.:
«Ծովի մակարդակի բարձրացումը արագացել է, և մենք մտահոգված ենք Անտարկտիկայում և Գրենլանդիայում սառցե շերտի իջեցմամբ, ինչը էլ ավելի կբարդացնի բարձրացումը ապագայում», - ասել է WMO Գլխավոր Քարտուղար Պետտերի Տաալասը: