Էլեկտրական ավտոմեքենայի մարտկոց մեկ միլիոն մղոնի համար. Մասկը չէր ստում

14 Հոկտեմբեր, 2019

Երբ տարվա սկզբում Տեսլայից Էլոն Մասկը հայտարարեց, որ ընկերությունը շուտով կարող է արտադրել մարտկոցներ միլիոն մղոնը գերազանցող ռեսուրսով, շատերը, հավանաբար, ընդունեցին դա որպես ևս մեկ վեհ խոստում դատարկ բովանդակությամբ, քան պահանջում է իրականությունը: Այժմ թվում է, Մասկը, հավանաբար, չէր չափազանցնում:

Դալխաուզ Համալսարանի հետազոտողները բացառիկ համաձայնագիր են կնքել Տեսլայի հետ և երկու ամիս առաջ հայտարարեցին, որ մշակել են մարտկոցային տարրեր էներգիայի ավելի բարձր խտությամբ՝ առանց օգտագործելու պինդ վիճակի էլեկտրոլիտ, որը շատերի կարծիքով հանդիսանում է խտության բարձրացման անհրաժեշտ պայման:

Մարտկոցի տարողունակությունը, երկարակեցությունը և արժեքը հանդիսանում են էլեկտրական ավտոմեքենաների զանգվածային ներդրման հիմնական խոչընդոտ: Մի կողմից վարորդները ցանկանում են վստահ լինել, որ իրենց մեքենան չի կանգնի ճանապարհի կեսին ոչ բավարար ռեսուրս ունենալու պատճառով, մյուս կողմից, նրանք ցանկանում են վստահ լինել, որ մարտկոցը դեռ երկար կծառայի իրենց:

Ավելի պարզ, ոչ մի ավտոմեքենայի պետք չէ մարտկոց, որը կարող է աշխատել միլիոն մղոն միայն այն պատճառով, որ շատ քչերն են օգտագործում իրենց ավտոմեքենաները այդքան երկար: Ավտոմեքենաների մեծ մասը սպառում են իրենց օգտակարության ժամկետը 200 000 մղոն սանդղակի վրա: Այնուամենայնիվ, դա տպավորիչ է: Իսկ ավելի տպավորիչ է այն հանգամանքը, որ հետազոտողների կարծիքով մարտկոցի նոր տարրը կորցնում է իր էներգիայի խտության միայն մեկ տասներորդ մասը նշված երկարաձգված շահագործման ժամկետում, ինչը այն ավելի արդյուավետ է դարձնում, քան գոյություն ունցող մարտկոցները:

Այլ լուրեր